Պահանջում եմ ԳՇ ներկայացուցիչ գեներալի ներկայությունը, որը պնդում էր, որ ռազմական դրությունը այժմ կարող է հանվել.Մարուքյան

 

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին խնդրեց ապահովել Պաշտպանության հարցերի հանձնաժողովում երեկ հարակից զեկույցով հանդես եկած ԳՇ ներկայացուցիչ գեներալի ներկայությունը, որը պնդում էր, որ ռազմական դրությունը այժմ կարող է հանվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քանի որ նա շփոթ առաջացրեց իշխանության ներսում՝ իր պնդումով, նրան այսօր փոխարինել է ՊՆ գլխավոր քարտուղարը, որին մենք դեմ չեղանք, որ արտահերթ ելույթով հանդես գա», – տեսակետ հայտնեց Մարուքյանը:

Երկրորդ խնդրանքով Մարուքյանը դիմեց, որ ՊՆ ներկայացուցիչն իր ելույթից առաջ ներկայացնի՝ երբ են ՀՀ քաղաքացի ռազմագերիները փոխանակվելու, ե՞րբ են փոխանակվելու քաղաքացիական անձինք, ի՞նչ է կատարվում նրանց հետ, երբ են հայտարարելու զոհերի՝ այդ թվում՝ քաղաքացիական անձանց շարքերում զոհերի անունները, որնց տվյալները, սակայն, այդպես էլ չեն հրապարակվել:

«Իր զեկույցը չպետք է հակասի երեկվա ԳՇ գեներալի զեկույցին, առ այն, որ ռազմական դրությունը չի կարելի հանել։ Որքանով որ հասկանում եմ պարոն գլխավոր քարտուղարը փոխարինել է պարոն գեներալին, որպեսզի ասի՝ ռազմական դրությունը չի կարելի հանել»,- ասաց Մարուքյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լենա Նազարյանն իր հերթին հակադարձեց, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունն արդեն իսկ կողմ է քվեարկել ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի արտահերթ ելույթի որոշմանը, և ինքն ԱԺ ընթացակարգով այլ անձի ձայնի իրավունք չի կարող տալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով