ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմը մոտեցրել է, պատերազմն ուժգնացրել է, պատերազմում մեզ միայնակ է թողել, պետարազմից առաջ երկիրը թուլացրել է եւ պատերազմում պարտվել է գործող դավադիր խունտան։
Պատերազմի փաստի եւ արդյունքների մեջ հսկայական մեղք ունի ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Ազգային աղետի ներկա ծավալներում արտաքին քաղաքական գերատեսչության մեղավորությունն ավելի մեծ է, քան հայ զինվորականինը։
Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր։
Ձեր դավադիր խունտան թշնամուն հանձնեց անգամ այն տարածքները, որ բանակն արյամբ պահել էր։
Նամուս ունեցեք. սսկվեք ու ստոր հիմարություններ մի խոսեք։
Չնայած ինչու եմ զարմանում։ Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա»։
Նմանատիպ նորություններ:
ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախո...
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոն...
Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբա...