Դավաճանանների թիմի հերթական անթասիբ ներկայացուցիչն է փորձում կենդանության նշաններ ցուցադրել.Արմեն Աշոտյան

Դավաճանանների թիմի հերթական անթասիբ ներկայացուցիչն է փորձում կենդանության նշաններ ցուցադրել։
Խոսքս ԱԳ խայտառակ նախարարի մասին է։
Մի նախարարի, ով
❗️ 2018-ից սկսած նպաստեց Արցախի բանակցային գործընթացում մեր անփառունակ ձախողումներին։
❗️ 2018-ից իր լուման ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների թուլացման մեջ։
❗️Միջազգային մամուլում խայտառակ էր լինում, հատկապես՝ Արցախի հարցով։
❗️Իրանի հետ հարաբերություններում այնպիսի «հաղթանակների» հասավ, որ մինչեւ պատերազմ աղաչում էր Թեհրանին իրեն այց տալ Իրան ու արեւելյան ձեւերով սիրուն մերժվում։
❗️Դրսում ավելի շատ գործող վարչակազմի շահերն էր ներկայացնում, քան մեր ազգային օրակարգը։
❗️Արտերկրում գովազդում էր «թավշյան», Արցախի հարցի փոխարեն։
❗️2018-2019 թթ փաստացի հանեց Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի դիվանագիտական օրակարգից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով Թուրքիայի համար:
❗️Այնքան թուլակամ էր եւ ապիկար, որ պատերազմի ընթացքում դիվանագիտական ճակատում այդպես էլ որեւէ լուրջ հաջողության չհասանք։
❗️Պաշտոնավարումը սկսեց հայտարարելով, որ նա այլեւս դիվանագետ չէ, այլ քաղաքական թիմի անդամ։
Գնա կորի։ Այս խայտառակ կապիտուլյացիան նաեւ քո խղճին է։ Թեպետ քեզ որտեղից խիղճ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով