Պուտինը Հարավային Կովկասի թեման քննարկում է անվտանգության խորհրդի անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԽ-ի այսօրվա նիստում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՌԴ շահերի ապահովումը Հեռավոր արևելքում և հարավարևելյան Ասիայում։ Այս մասին  հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Քննարկենք իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմաններին շատ մոտ, այդ թվում Հարավային Կովկասում»,-նշել է ՌԴ նախագահն, այսօր տալով ՌԴ ԱԽ օպերատիվ խորհրդակցության մեկնարկը։ Խորհրդակցությանը մասնակցել է Ֆեդերալ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք,որ   Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել են ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով