Ես` Արթուր Դանիելյանս, մարտական դիրքերից ձեզ հայտարարում եմ․ ոչ մի հայ զինվոր չի լքել իր դիրքը

13 օր կապի բացակայությունից հետո քիչ առաջ առաջնագծից զանգահարեց Արթուր Դանիելյանը և փոխանցեց հետևյալը.
«Վերջին օրերին Ադրբեջանը սկսել է լուրջ գրոհ հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն թե´ մարդկային, թե´ տեխնիկայի մեծ կորուստներով հետ է շպրտվել հայկական զինուժի կողմից։ Սա հաջողվում է անել նաև այն պատճառով, որ մենք բոլորս մի բռունցք ենք դարձել` միասնական մի զարկ թշնամու դեմ։ Սա ամենամեծ զենքն է թշնամու դեմ, և հենց դրա դեմ է հիմա Ադրբեջանը վարելու իր պայքարը։
Փորձելու է պառակտել մեզ ներսից, կոտրել միասնականությունը, կասկած առաջացնել մեկս մյուսի հանդեպ, ստիպել դավաճաններ փնտրել, հավատալ ստոր մտքի, որ հայ զինվորը դիրքեր է թողել։
Ես` Արթուր Դանիելյանս, մարտական դիրքերից ձեզ հայտարարում եմ․ ոչ մի հայ զինվոր չի լքել իր դիրքը, մենք կանգուն ենք, ինչպես միշտ։ Չհավատաք և ոչ մեկին, ով կփորձի ձեզ դրանում հավատացնել։
Չփորձե´ք մտածել անգամ նահանջի տպավորություն թողնելու մասին։
Դիմում եմ հասարակությանը՝ թույլ չտաք, որ մեր իշխանավորները նահանջի հրաման տան, հետ քաշեն մեզ դիրքերից, ինչ-որ պայմանավորվածությունների դիմաց։
Պի´նդ մնացեք, մեր թիկունքը պետք է ամուր լինի։»
Ադեկվադ  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով