Նիկոլ Փաշինյանն ու Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձներ են հղել ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձներ են հղել ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ:

ՀՀ վարչապետը նշել է, որ մասնագիտության բերումով ԱԻՆ աշխատակիցները մշտապես գտնվում են արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դուք մասնագիտության բերումով՝ Ձեր անձնվեր աշխատանքով կառավարում եք այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար և մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Փաշինյանը:

Նախարար Ցոլակյանը նշել է, որ փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը ժողովրդի ու պետության նկատմամբ:

«Փրկարարը հերոս է, և վերջ… Հարգելի հայրենակիցնե՛ր, շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է», – հայտնել է ԱԻ նախարարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր ԱԻ աշխատակիցներին ծառայության համար և խիղճ ու խաղաղություն մաղթել բոլորին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով