Monthly Archives: Օգոստոսի 2020

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր քաղաքական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում… Կարդալ ավելին »

ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են ֆուտբոլիստ եղբայրներ

2020 թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ  նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշված երկու երիտասարդները տևական… Կարդալ ավելին »

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։ Հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը… Կարդալ ավելին »

Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքը»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի քաղաքական հակառակորդները նրա մեղքն են համարում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք պաշտոն ունենալն, ինչպես նաև ազգայնական լինելը: Իրականում՝ Խաչիկ Ասրյանի «մեղքերն» ավելի շատ են, ինչի վերաբերյալ  քաղաքական հակառակորդները համեստաբար լռում են: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ լինի, թե ինչու են այդքան վախենում Խաչիկ Ասրյանից և հետևողական… Կարդալ ավելին »

«Պետք է հիվանդանոցները լինեն անվճար, կամ պետպատվերի գումարները հանձնեն ժողովրդին». Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Սա խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ  2-րդ հանդիպումն էր, առաջինը Կոտայքի մարզի բնակիչների հետ  էր: Գեղարքունիքի մարզի բնակիչները տարբեր հարցեր էին ուղղել Ծառուկյանին, դրանցից մեկն էլ առողջապահական ոլորտին էր վերաբերում: Բնակիչներից մեկը տեղեկացրել էր, որ սրտի վիրահատության համար իրենից… Կարդալ ավելին »

«Արձակուրդային» իշխանության կերպարը ժողովրդի մոտ դժգոհություն է առաջացրել.Վահան Բաբայան

Մարդիկ ամբողջ օրը տեսնում են միայն խնդիրներ և արձակուրդ գնացող բարձրաստիճան պաշտոնյաներ:Երկիրը այս աղետալի վիճակին հասցրած վարչախումբը աշխատելու փոխարեն գնում է պարբերաբար արձակուրդ,ստանում պարգևավճարներ և հեգնում մարդկանց: Պատրաստ՞եք շարունակել լռել և համակերպվել այս անգործ և պարապ կառավարության հետ,պատրաստ՞եք սպասել ևս երեք տարի,թե ցանկանում եք այսօր տեսնել իրական փոփոխություններ դուք ցույց կտաք սեպտեմբերի 4-ին: Վահան Բաբայանի … Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանի աները՝ «տուշոնկա գողացող». ինչո՞ւ է լռում ԱԺ փոխխոսնակը. alternativ.am

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սույն թվականի հունվար ամսին առանց զգուշացման այցելություն էր կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան և բացահայտել, որ կացարանում «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ են հայտնաբերվել: Այս և այլ բացահայտումները (ժամկետանց սնունդ, վատ սանիտարահիգիենիկ պայմաններ) պաշտպանի գրասենյակն ուղարկել է դատախազություն՝ ստուգման նպատակով, ինչից հետո արձանագրված խնդիրների առնչությամբ ոստիկանությունում քրեական… Կարդալ ավելին »

Փակվում է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ, և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց… Կարդալ ավելին »

«Սևանի էկոհամակարգը պետք է պահպանվի, և մարդու ապրուստը որևէ մեկն իրավունք չունի վերցնելու». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ սկսել է հանդիպումների շարք կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ: ԲՀԿ ղեկավարի առաջին հանդիպումը Կոտայքի մարզում էր, երկրորդը՝ Գեղարքունիքում: Գեղարքունիքի բնակիչները ԲՀԿ ղեկավարին էին ներկայացրել իրենց հուզող հարցերը՝ բանկերի տրամադրած բարձր տոկոսադրույքով վարկեր, իսկ հիմա էլ՝ ձկնորսության արգելքի հետ կապված խնդիրներ: «Սևանի էկոհամակարգը պետք … Կարդալ ավելին »

Պատերազմող պետությունում դասալիքների ստեղծած ԱԺ քննիչ հանձնաժողովից ռազմական և պետական գաղտնիքների արտահոսք է տեղի ունենում․ ՀՀ հպարտ քաղաքացի, հասկանո՞ւմ ես՝ ինչ տեսակի հետ գործ ունես․ Հակոբյան

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին շրջանում քառօրյա պատերազմի վերաբերյալ քննարկումներին։ Նա մասնավորապես նշել է, որ պատերազմող պետությունում ամենաանհեթեթ պատճառներով փաստաթղթերը կեղծած դասալիքների կողմից ձևավորված ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումն ու հրապարակային գործունեությունը ինքնին վտանգավոր էր։ «Քառօրյայի հաղթանակը դասալիքների ճիրաններում Այն, որ Ադրբեջանը բավականին երկար և լրջորեն… Կարդալ ավելին »