«Սևանի էկոհամակարգը պետք է պահպանվի, և մարդու ապրուստը որևէ մեկն իրավունք չունի վերցնելու». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ սկսել է հանդիպումների շարք կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ: ԲՀԿ ղեկավարի առաջին հանդիպումը Կոտայքի մարզում էր, երկրորդը՝ Գեղարքունիքում:

Գեղարքունիքի բնակիչները ԲՀԿ ղեկավարին էին ներկայացրել իրենց հուզող հարցերը՝ բանկերի տրամադրած բարձր տոկոսադրույքով վարկեր, իսկ հիմա էլ՝ ձկնորսության արգելքի հետ կապված խնդիրներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սևանի էկոհամակարգը պետք  է պահպանվի, և մարդու ապրուստը որևէ մեկն իրավունք չունի վերցնելու: Մյուսը՝ գյուղատնտեսական վարկերի հետ կապված, միշտ ասել եմ, ասում եմ, ասելու եմ, որ այդ վարկերը պետք է վերանայվեն, եթե վնասը եղել է իրոք սերմի պատճառով, եղանակի, կարկուտի, ցրտահարման պատճառով, պետք է ներում շնորհվի, պետությունը դա իր վրա պետք է վերցնի: Մարդն ապրում է դրանով, գոյատևում է դրանով: Տեղյակ եմ, որ 1 հեկտարը նստում է 120.000 դրամ՝ սերմով, վարելով, քաղելով, ցանելով, և դրա համար պետք է ստանաս գոնե 2-2.5 տոննա բերք: Վաստակածդ պետք է լինի, որ 120.000 դրամից ավելի գումար ունենաս, որ կարողանաս գոնե համ վարկը փակես, համ էլ դրա մեջ տեղավորվես: Դրա համար անհրաժեշտ է մեխանիզացիա, սերմ, ոլորտով զբաղվող մարդիկ: Էլի մարդը փողը տալիս է, գյուղացին անփող չի ուզում, սելիտրան էլ են ուշացրել, չեն տվել, վառելիքն էլ: Չեմ ասում՝ նվեր տան, այլ լիարժեք կազմակերպեն, ոնց որ կազմակերպում են, գյուղապետը բերի մարդկանց տրամադրի, մարդիկ իրենց գումարը տան, իրենց ձմեռվա պաշարը հավաքեն»,- ասել է ԲՀԿ ղեկավարը:

Ծառուկյանը խոստացել է գյուղական վարկերի վերաբերյալ  հարցը մեկ անգամ ևս բարձրացնել խորհրդարանում:

«Ժողովուրդն այսօր դրա տակ գերի է ընկել, չի կարողանում դրա տակից դուրս գալ, չի կարողանում իր ընտանիքը պահել, չի էլ կարողանում նորից վարկ վերցնի՝ կորցնում է և՛ հողը, և՛ տունը, դրան պետք է ներում շնորհվի, մարդուն հնարավորություն տրվի, որ տրամադրությունն էլ բացվի, մարդու դեմքին արթնանալուց ժպիտ լինի: Պատկերացրեք, եթե գյուղերը դատարկվում են, այնտեղ էլ մարդ չեն կարող տանել, այսօր երիտասարդները չեն մնում գյուղում: Մարդիկ մնում են, գոնե նրանց պետք է դոտացիա տան, սուբսիդավորեն՝ սերմ տան, մեխանիզացիա տան, որ գոնե մարդը կպնի այդ հողին, կարողանա իր վաստակածով ձմեռը ապրի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով