Monthly Archives: Օգոստոսի 2020

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 5 կանգառ ջարդուփշուր է արվել. քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ «Քաղաքապետարանը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանը մեկնել է արձակուրդ․ նրան կփոխարինի Տիգրան Ավինյանը

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ: 2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում… Կարդալ ավելին »

Նիկոլը ու Ստամբուլյան կոնվենցիան. «արդյոք համասեռամոլները մա՞րդ են, թե՞ ոչ».Արթուր Թովմասյան

Քաղաքական որոշո՞ւմ, թե՞ իշխանության համար պատուհաս։ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունը կոշտ քննադատության է ենթարկվում, կապված է տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն վավերացնելու, ապա նաև՝ հանրային կյանքում իրագործելու համար վերջնականապես կյանքի կոչելու համար։ Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն… Կարդալ ավելին »

1144 կորսված կյանքի համար պատասխանատու նախարարը վայելում է իր վաստակած հանգիստը.Կարեն Վրթանեսյան

1144 կորսված կյանքի համար պատասխանատու նախարարը վայելում է իր վաստակած հանգիստը։ Հիշեցի լուսանկարները նացիստական կոնցլագերների անձնակազմների պիկնիկներից. կենսուրախ, իրենցից շատ գոհ, գեղեցկադեմ տղամարդիկ ու կանայք էին։ Որոնց խիղճը բացարձակապես չէր տանջում։ #banalityOfEvil Կարեն Վրթանեսյանի  ֆեյսբուքյան  էջից

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 06:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.05⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝… Կարդալ ավելին »

Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ

Մեծարգո նախագահ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Որպես Արցախյան ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման, դժվարությունների հաղթահարման, պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, Արցախյան խնդրի կարգավորման և հաղթանակների կերտման գործում: Ձեր նվիրյալ ծառայությամբ և… Կարդալ ավելին »

Իրազեկում. հաստատվել է ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։ Սահմանել է, որ համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի… Կարդալ ավելին »

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Լոռու մարզի՝ Մեծ Պարնի գյուղի /Հին և Նոր/ ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գողություն կատարելու պահին 60-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 28-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Կոմինտերնի փողոցի տներից մեկի խորդանոցից գողոթյուն կատարելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու: Ժամը 2-ին տուժողից հաղորդում է ընդունվել, որ վերոհիշյալ տղամարդը, օգտվելով խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է ավտոմեքենա լվանալու սարք, էլեկտրական պտուտակահան, «ԿամԱԶ» մեքենայի լապտերներ, էլեկտրական սղոցի կտրող… Կարդալ ավելին »