Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 06:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.05⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով