Monthly Archives: Օգոստոսի 2020

Սևան-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված BMW մակնիշի ավտոմեքենային․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Սևան-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Շողակաթ համայնքի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ռաֆիկ Գևորգյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջ հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 32-ամյա Պետրոս Կիրակոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի… Կարդալ ավելին »

Երկրաշարժ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք․ երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ

Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:14-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.87⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4… Կարդալ ավելին »

Երևանի Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դի

Օգոստոսի 30-ին, ժամը 10։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հատնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին… Կարդալ ավելին »

Խոշոր հրդեհ Երեւանի Շիրակի փողոցում գտնվող արտադրամասում․ դեպքի վայրում աշխատել և հրդեհը մեկուացրել է 6 մարտական հաշվարկ

Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի… Կարդալ ավելին »

Հայ-ուկրաինական հարաբերությունները կարող են ռեսթարթ անել միայն Զելենսկին ու Փաշինյանը. Ռուսլան Բորտնիկ

«Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները օրինակ ծառայեին միջազգային հարաբերությունների, բազմաթիվ երկրների համար, քանի որ հայ և ուկրաինացի ժողովուրդներին միավորում է բազմադարյա պատմությունը, ընդհանուր ճակատագիրը», ինչպես հայտնում է UA-Report.info-ն, նշում է ուկրաինացի ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը: «Բայց, ցավոք, հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները, իմ կարծիքով, վերջին տարիներին՝ հատկապես վերջին վեց տարիներին միայն հետընթաց են ապրում: Քաղաքական փոխհարաբերությունների, կոնտակտների… Կարդալ ավելին »

Տեսնես աշխարհի էլ ո՞ր երկրում է առողջապահության նախարարը կորոնավիրուսի ժամանակ 1044 մահ արձանագրել ու արձակուրդ մեկնել. Է.Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում քննադատել է Թորոսյանին կորոնավիրուսի պայմաններում արձակուրդ մեկնելու համար: «Տեսնես աշխարհի էլ որ երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով, սակայն կրկին կորոնավիրուսով պայմանավորված և այդ պայմաններում մեկնել արձակուրդ: Այսինքն արձանագրել 1044 մահ, դեռևս չհաղթահարել համավարակը ու գնալ արձակուրդ… Դուք ամեն օր… Կարդալ ավելին »

Թալին-Մաստարա ավտոճանապարհին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը

Օգոստոսի 30-ին`ժամը 00:14-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 80 մետր):… Կարդալ ավելին »

ВОЗ-ի տղեն մնում ա ВОЗ-ի տղա`օդում,ջրում թե սարերում. Հովհաննես Խաչատրյան

Հերիք չի «կորոնապատերազմի»ժամանակ «զորքերի հրամանատարը»այսինքն ԱՆ նախարարը արձակուրդ է գնում,մի բան էլ սարերից մինչև ատամները բացված բերանով սելֆի է անում:Բա 1100-ից ավել զոհ տված ԱՆ նախարարը իրավու՞նք ունի նման անլրջությամբ զբաղվել:Տարածաշրջանում վարակվածների ու մահերի թվով 1-ին տեղում ենք իսկ աշխարհի մասշտաբով 13րդ տեղում ենք,բայց այդ ամեն ինչը այս ապագա ամբաստանյալին չխանգարեց,որպեսզի մեկնի արձակուրդ:Վարակի տարածումը եղել… Կարդալ ավելին »

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43750 դեպք, որոնցից 37650-ն` առողջացած, 877-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205450 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ… Կարդալ ավելին »