Monthly Archives: Օգոստոսի 2020

Պահեստազորի մարտունակության բարձրացումն ուղիղ կապ ունի զինված ուժերի մարտուակության վրա

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհազորի ստեղծման թեմա քննարկվում է նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրադրության և կանոնավոր բանակի հնարավոր խնդիրների համատեքստում, սրա առնչությամբ մի քանի դիտարկում անեմ։ Պահեստազորի մարտունակության բարձրացումն ուղիղ կապ ունի զինված ուժերի մարտուակության վրա։ Զինված ուժերի մարտական պատրաստության պլանով, պահեստազորը տարբեր ծավալներով ընդգրկված է տարբեր բնույթի հավաքներում, մարտավարական պարապմունքներում։ Երկրորդ, պահեստազորը… Կարդալ ավելին »

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը շնորհավորել է «The HALO Trust» արցախյան ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով Արցախում կազմակերպության կողմից կարևորագույն առաքելության իրականացման… Կարդալ ավելին »

Ձերբակալվել են Բագրատաշենի մաքսայինի նախկին պետը, նույն բաժնի մաքսային տեսուչն ու կշեռքավարը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ և 308-րդ հոդվածի 1‑ին մասերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն: Քրեական գործով ձեռք բերված փաստական… Կարդալ ավելին »

«Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի… Կարդալ ավելին »

Ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ և 308-րդ հոդվածի 1‑ին մասերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն: Այս մասին հայտնում են Հատուկ… Կարդալ ավելին »

Նիկոլի հնգօրյա արձակուրդը կարելի է փչացած համարել…Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  գրում է. «Մի շնորհավորանք, որը շատ ծանր է տանում ու այդ փաստը չի էլ թաքցնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանով բացահայտելով իր թույլ կողմերը և վախերը… Ի դեպ, պարզվեց, որ բացի հեռագրից, Պուտինը նաև զանգել է Քոչարյանին… Հ.Գ. Նիկոլի հնգօրյա արձակուրդը կարելի է փչացած համարել…»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը ձերբակալվել է Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք հասցնելու առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա. ՀՔԾ

Կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ս. Մ.-ն: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Երևանում․ «Կասկադ»-ում ոստիկանների և 2 եղբայրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ բերման ենթարկված եղբայրներից մեկը Հայաստանի հավաքականի և «Փյունիկի», մյուսը՝ «Արարատի» ֆուտբոլիստ է

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները Կենտրոն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ ռադիոկապով տեղեկացել են, որ «Կասկադ» համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ ծառայողները, որտեղ 2 երիտասարդներ ակնհայտ անհարգալից… Կարդալ ավելին »

«Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում կանխվել են ներնետման միջոցով թմրամիջոցների փոխանցման փորձերը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ծառայողները, շարունակելով հետևողական և զգոն պայքարը արգելված  իրերի և առարկաների ներթափանցման դեմ, ինչպես նաև  պատշաճորեն կատարելով իրենց առջև դրված պարտականություններն ու առաջադրանքները, հերթական անգամ կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձերը, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը: Մասնավորապես սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի… Կարդալ ավելին »