Շիրակի մարզում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք

Շիրակի մարզում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք: Դա գրանցվել է հուլիսի 8-ին։ Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հուլիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ բուժում է ստանում Շիրակի մարզի կորոնավիրուսով հիվանդ 76 բնակիչ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5 492 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4 138 նմուշառման հետազոտություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունեն 1 028 քաղաքացիներ, նրանցից 277-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով