ԲԴԽ անդամների՝ որոշում ընդունած կազմը դրսևորեց հավատարմություն իրավունքի գերակայության հիմնարար գաղափարին․ Ռուբեն Մելիքյանը՝ դատավոր Ազարյանին առնչվող որոշման մասին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա որոշմանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է։

Շաբաթներ առաջ տեղի ունեցած հրապարակային դատալսումներից հետո ԲԴԽ-ն հենց նոր մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։

Կարող ենք փաստել, որ ԲԴԽ անդամների՝ որոշումն ընդունած կազմն այսօր դրսևորեց հավատարմություն իրավունքի գերակայության հիմնարար, պետականակերտ գաղափարին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԳ. Հատուկ շնորհավորում եմ ԲԴԽ առջև դատավոր Ազարյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով