Լիանա Մանուկյան. ««Շանգրի Լա» խաղատանը զրկել են լիցենզիայից․ ևս 700 նոր գործազուրկ՝ երկրի գլխավոր ոչ ադեկվատի քմահաճույքը կատարելու արդյունքում»

Լիանա Մանուկյանի գրառումը.

«Հայաստանում ևս 700 նոր գործազուրկ երկրի գլխավոր ոչ ադեկվատի քմահաճույքը կատարելու արդյունքում։ «Շանգրի լա» խաղատանը զրկել են լիցենզիայից, որտեղ աշխատում էր մոտ 700 մարդ։ Փաստորեն, Հայաստանում գործազուրկների թիվը կավելանա ևս 700-ով։
Կարևոր եմ համարում նշել, որ այս քայլով բացի գործազրկության թիվն ավելացնելուց, հարվածի տակ է դրվում նաև օտարերկրյա ներդրումները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շանգրի լա»-ի գործունեության կասեցման հետևանքով պետությունը կզրկվի նաև խոշոր հարկերից։

Սիրելիներս ցանկանում եմ կարմիրով ընդգծել գրառմանս այս հատվածը

Այս մասին գրառումս կապված է միայն ու միայն երկրի տնտեսական վիճակի հետ։
Գործազրկություն, պետության խոշոր հարկերից զրկվել, ներդրումներին հասցրած վնաս…
Պետությունը մի քանի ուղղություններով վնաս է կրում միայն մի հոգու հոգեպես բավարարված լինելու համար։
Խնդրում եմ նաև, որ ոչ ոք չփորձի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել ու ասել, որ «իշխանություններն այս քայլին գնացել են մտածելով ժողովրդի մասին, որպեսզի խաղադրույքներ չկատարեն ունեցվածք չկորցնեն» և այլն։
Այս դեպքում կհիշեցնեմ իշխանական որոշ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով խթանվում էր օնլայն խաղադրույքներ կատարելը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիվանդանոցներ փակեք մարզահամերգային համալիրում մահճակալներ շարեք, գործարաններ ու նախարարություններ փակեք, ուսուցիչների թիվը կրճատեք…
Նույն տեմպերով շարունակեք 2 ամիս հետո երկիրը հիմնահատակ քանդելու եք ես ու իմ նման շատերը Ձեզանից մեր երկիրն ենք ուզելու ի՞նչ եք անելու, ի՞նչ եք մեզ վերադարձնելու…

Հ.Գ «Շանգրի լա»- ում խաղադրույք չկատարողը օգտվելու է օնլայն խաղատներից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով