ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր

 

«Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն  Աշոտյանը՝ անդրադառնալով Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու առիթով Հայաստանի արտաքին գերատեսչության՝ Թուրքիայի իշխանություններին ուղղված պատասխանին։ Այս առիթով Աշոտյանը, մասնավորապես գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։

Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք։

Դժվա՞ր էր, թե վախենում էիք այս առիթով խոսել ներկայիս Թուրքիայի տարածքում ավիրված, ոչնչացված, սեփականացված, կրոնափոխված ու պղծված հսկայական հայկական հոգեւոր-մշակությային ժառանգության մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դժվա՞ր էր թե վախենում էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը եւ հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։

Ձեզ միայն ՅՈՒՆԵՍԿՈ-ի թեմա՞ն էր հետաքրքրում։
Լավ, դուք մոռացե՞լ եք, թե ո՞ր երկրի ԱԳՆ-ն եք։ Ձեր արձագանքի ո՞ր մասն էր հայկական։

Հայաստանի անունը հայտարարության մեջ որ փոխեիք, օրինակ, Շվեդիայով, ի՞նչ էր փոխվելու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով