Վաղարշապատի ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին։

Արդյունքում՝ հուլիսի 9-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց Էջմիածնի Կոմիտասի փողոցի տներից մեկը։ Իրավապահները հայտնաբերեցին մոտ 23 կիլոգրամ մշակված կանեփի բույս, նույն բույսի թաց զանգված՝ 240 գրամից ավելի քաշով, արմատախիլ արված կանեփի բույսեր, օգտագործված կաթուցիչ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 30-ամյա տանտերը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով