Մխչյան գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 27-ին, ժամը 23։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:09-ին, մարվել` 00:32-ին: Այրվել են տան մոտակա ավտոտնակում կայանած «ՎԱԶ-2106» մակ­նիշի ավտոմեքենան և տան լոգարանի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով