Գազի արտահոսք՝ ավտոմեքենայից․ փրկարարները փակել են «Mercedes-Benz»-ի գազի բալոնի փականը

Հունիսի 27-ին, ժամը 19։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, վարորդը բացակայում է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վաղինակ Հ․) գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ վարորդի մոտենալը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով