Ի՞նչ է նշանակում, վերցնել ու 3 օրվա մեջ Սահմանադրության հերն անիծել, թքել պետության կարևորագույն հայտանիշի վրա ու այն ներկայացնել որպես ժողովրդական պահանջ

Ի՞նչ է նշանակում, վերցնել ու 3 օրվա մեջ Սահմանադրության հերն անիծել, թքել պետության կարևորագույն հայտանիշի վրա ու այն ներկայացնել որպես ժողովրդական պահանջ: Ու ցավոք մարդիկ էլ կան, ովքեր՝ թե բա ի՞նչ եք ընկել բանի հետևից, թողեք փոխեն, մեկ է իրական կյանքում բան չի փոխվելու: Արմեն Սարգսյանն էլ նույն տրամաբանությամբ կարող է հիշեցնել Մեծ Բրիտանիայի օրինակը, որն ապրում է առանց Սահմանադրության և վատ չի ապրում: Այո, իհարկե, բայց հարյուրամյակների պառլամենտական իր պատմությամբ ու օրենքի սակրալ գերակայությամբ Մեծ Բրիտանիային մի քանի հազարամյակ էլ Սահմանադրություն կարիք չի ունենա: Իսկ մեզ մշտապես պակասում է ամենակարևորը` հարգանքը միմյանց ու ինքներս մեր նկատմամբ, հարգանքը պետության ու պետականության, օրենքի ու իրավունքի նկատմամբ: Մենք դեռ միայն իրավունքների ընկալման և պարտականությունների բացասման աստիճանին ենք` կիսաբարբարոս մի հարթություն, որտեղ օրենքը խախտելը օրինական և համարյա օրինաչափ է: Հետևաբար Սահմանադրությունը մեզ համար չպետք է լինի քմահաճությունների բավարարման գործիք և պարտավոր ենք ուղղակի ատամներով պաշտպանել Սահմանադրությանը յուրաքանչյուր ոտնձգությունից, եթե չնք փոշմանել ավելի լավ պետություն ունենալու ցանկությունից:

Ամենացավալին այն է, որ ունենալով անկախության բոլոր հայտանիշները` սահմանադրություն, դրոշ, օրհներգ, զինանշան, պառլամենտ, կառավարություն, և այլն, ոչ մի կերպ չի ստացվում այդ հայտանիշներն իրական բովանդակությամբ հագեցնել: Փոխանակ ամուր պահենք ողնաշարը, որի վրա է հավաքվում պետականության ողերը, քայլում ենք ենք ցաքուցրիվ, պետականության հայտանիշներին վերաբերում կամայաբար, այդ պատճառով էլ մեր հայրենիքը մեր իդեալը չի դառնում :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյն էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով