ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր:

Հիշեցնենք, որ  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը ևս ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական Կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով