Գնում եմ Մոսկվա… Չէ, հավես չկա, չեմ գնում Մոսկվա, տանը կմնամ սխտորով փիփերթ կուտեմ

Հունիսի 9-ին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակին նվիրված զորահանդեսին և ՌԴ կմեկնի ռուսական կողմի հրավերով։

Այս հայտարարությունը համեմատաբար աննկատ անցավ հանրության համար, քանի որ այդ օրերին Երևանի փողոցներում ծավալվում էին տարբեր ավելի հետաքրքիր իրադարձություններ, հիմնականում ոստիկանության կողմից խաղաղ միայնակ ակցիա իրականացնող իրավապաշտպանին բերման երթարկելը և մի շարք այլ դեպքեր: Եվ ահա այսօր, ուղիղ 10 օր հրավերն ընդունելուց հետո Փաշինյանը «ցավով հայտնում է», որ չի կարող մեկնել Մոսկվա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրության մոտ առաջանում է օրինաչափ հարց՝ ինչո՞ւ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Փաշինյանից պահանջել են Մոսկվայում կորոնավիրուսի թեստ հանձնել: Միգուցե դա՞ է պատճառը: Միգուցե Փաշինյանը վախեցե՞լ է, որ թեստի արդյունքները կարող են, օրինակ, վկայել այն մասին, որ նա իրականում երբեք չի հիվանդացել կորոնավիրուսով:

Բայց եկեք ավելի լուրջ նայենք այդ հարցին:

Փաշինյանի պարանոիդալ դրսևորումներից դատելով կարելի է ենթադրել, որ նա վախենում է մեկնել Մոսկվա՝ կասկածելով, որ իր բացակայության ընթացքում Հայաստանում կարող են իրադարձություններ զարգանալ, որի արդյունքում նա կհայտնվի Գորբաչովի վիճակում, մի տարբերությամբ՝ Գորբաչովին պատանդ էին պահում ԽՍՀՄ տարածքում, իսկ Փաշինյանին՝ Մոսկվայում: Միգհուցե Փաշինյանը վախենում է, որ Հայաստանում հեղաշրջում կիրականացվի և իրեն կամ կհայտարարեն Persona Non Grata և նա չի կարողանա վերադառնալ Հայաստան, կամ նոր իշխանության նախաձեռնությամբ կձերբակալեն և կհանձնեն Հայաստանին:

Երկրորդ տարբերակն այն է, որ Փաշինյանը հասկանում է Հայաստանում տիրող իրավիճակի պայթյունավտանգ լինելը և չի ուզում վերահսկողությունից դուրս թողնել երկիրը՝ հատկապես անփորձ ԱԱԾ տնօրենին հաշվի առնելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկու տարբերակներն էլ իհարկե ֆանտասմագորիա են, բայց նույնքան ֆանտասմագորիա է Փաշինյանի Մոսկվա մեկնելու որոշման փոփոխությունը: Լուրջ պետական գործիչները այսպիսի հարցերում տունտունիկ չեն խաղում:

Ամփոփելով եզրակացնենք, որ այսպիսի անլուրջ վարքագիծը առանց հետևանք չի մնա և միանշանակ կարժանանա պատասխանի: Բայց թե ինչպիսի ձևաչափով կլինի այդ պատասխանը՝ ժամանակը ցույց կտա:

                                                                                                                                          Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով