«Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, քայլականները սկսեցին Սահմանադրական դատարանի իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, քայլականները սկսեցին Սահմանադրական դատարանի իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը։ Ինչ ասես՝ չփորձեցին – ինքնահռչակումից ու դատավորների անհատական հետապնդումից մինչև օրենքով առաջարկված կաշառք ու ձախողված հանրաքվե։

Հիմա հերթական փորձն են սկսել՝ նախաձեռնելով Սահմանադրական փոփոխություն Ազգային ժողովում։ Ընդ որում, այդ «պլան Բարբարոսա»-ն արդեն հասցրել է ռեկորդային արագությամբ քննադատվել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Վստահ եմ՝ մեր պետականության ունեցած՝ իրավունքի գերակայության պաշարը բավարար կգտնվի այս փորձությունը նույնպես պատվով հաղթահարելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհանդերձ, ցանկացած փորձություն նաև շանս է՝ ինքդ քեզ ու բոլորին ապացուցելու սեփական ամրությունն ու կենսունակությունը, և անցած մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորները դա ապացուցեցին լիարժեքորեն։

ՀԳ. Մի օր այս ողջ պատմությունը դառնալու է դասագիրք և ոգեշնչելու ու գոտեպնդելու է տարբեր երկրներում ռեպրեսիվ ճնշումներին դիմադրող դատավորներին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով