Այսօր երկրում 20 հազար, նույնիսկ 25-30 հազար ասիմպտոմ դեպք կա. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում կորոնավիրուսի թաքնված շերտերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է համավարակով պայմանավորված խնդիրներին։ Փաշինյանը նախ ընդգծել է, որ ասելիքը երկար է լինելու, և որ այն պետք է դիտարկել ամբողջական, չվերցնել առանձին մաս ու առանձին մեկնաբանել:

«Իմ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով, և մենք քննարկում ենք, որ երբ հաղթահարենք կորոնավիրուսը, մեր կյանքն ամբողջությամբ կփոխվի, որովհետև մտավախություն չենք ունենա շփվել մեր հարազատների, ընկերների հետ, քանի որ վիրուսը հաղթահարած կլինենք, իմունիտետ ձեռք բերած կլինենք: Հանգիստ կարող ենք շփվել բոլորի հետ, Արփիին մանկապարտեզ կուղարկենք՝ առանց մտահոգվելու, որ կվարակվի կամ կվարակի ուրիշներին»,- նշեց վարչապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հավելեց, որ թվում է՝ լավ լուծում է՝  վարակվենք լավանանք, ու ամեն ինչ լավ կլինի, բայց, ըստ վարչապետի, այստեղ երկու խնդիր կա: «Նախ հիմա էլ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կոնկրետ մենք, մեր ընտանիքը բարեհաջող կավարտի, որովհետև անկանխատեսելի հիվանդություն է, երկրորդ խնդիրն այն է, թե իմ հարզատներից քանի՞ մարդ կվարակվի ինձնից և իմ հարազատներից քանիսին կկորցնեմ ես այս ընթացքում: Սա է կորոնավիրուսի ամբողջ նենգ բանաձևը»,- նշեց նա:

«Եթե ես վարակվել լավացել եմ դա հոյակապ է, որովհետև առնվազն 1 տարով ձեռք եմ բերել իմունիտետ, բայց, եթե ես վարակվել եմ, երաշխիք չկա, որ չեմ մահանա, երաշխիք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա: Սա է իրավիճակի ամբողջ բարդությունը»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով