Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաներ․ բռնկվել է հրդեհ

Հունիսի 5-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկություն է հրապարակել ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ չկան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:23-ին։ Ավտոմեքենան այրվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով