88+1 երեսփոխանների «պայծառ» ապագան կամ «Приезжайте к нам на Колыму»

Մեր օրերում «սրանք սաղ դատվելու են» արտահայտությունը երևի ամենամեծ տարածումն ունի հանրության և քաղաքական ուժերի շրջանում: Եկեք փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է սպասում հատկապես օրենսդիր մարմնում բախտի քմահաճույքով հայտնված 88+1 հոգի երեսփոխաններին մոտ ապագայում սպասվող լեգիտիմ իշխանության վերականգնումից հետո:

Երեկ այս 88+1 հոգին այնպես էին հրճվում սեփական իշխանության անսասանությամբ և այնպիսի խանդավառությամբ իրենք իրենց тусовка-ով քննարկում լրջագույն սահմանադրական փոփոխություններ, որ նայելուց նորմալ մարդու մոտ բացի նողկանքից այլ զգացմունք չէր առաջանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ մենք իմացանք, որ եթե ՍԴ-ի հատկապես այդ 3 դատավորների լիազորությունները դադարեցվեն, ապա մեր երկրում անհատը կլինի երջանիկ, հանրությունը՝ հոգատար, Հայաստանը՝ հզոր պետություն: Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք լոկ խոսքեր են, ուղղակի գեղեցիկ, բայց իրականության հետ աղերս չունեցող խոսքեր: Մի խոսքով, գլորելով ընդունեցին խայտառակ հակասահմանադրական նախագիծը, մեկ օրում երկու ընթերցմամբ, ձեռքի հետ սահմանափակեցին ՀՀ Նախագահի լիազորությունները և խախտեցին մի շարք օրենքներ:

Այսքանից հետո միայն մեկ հարց է մնում, որը կարող է հետաքրքրի հանրությանը: Մի՞թե այս 88+1 երեսփոխանները իսկապես հավատում են, որ իրենց ապագան պայծառ է լինելու: Հասկանալի է, որ այս վակխանալիային նախորդած գաղտնի նիստում Փաշինյանը հավանաբար իրենց երգել է երգեր այն մասին, որ ամեն ինչ լավ է լինելու, միայն թե արեք այնպես, ինչպես ես եմ ասում: Դուք հանգիստ խախտեք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ես տեր եմ: Ու 88 նիկոլական և 1 «անկախ» երեսփոխանները, հիպնոսացված լինելով Խենթ Գլխարկագործի բոցաշունչ խոսքերով, ինչպես որ հայտնի մուլտֆիլմի փոքրիկ պրիմատները Կաա պիտոնի խոսքերից, արեցին այն, ինչ արեցին:

Հիմա, եթե սահմանադրական կարգի տապալման գործողություններ իրականացրած խորհրդարանի անդամները իսկապես հավատում են, որ Խենթ Գլխարկագործը տեր է լինելու իրենց, ապա պետք է հիասթափեցնենք: Այս պահին նա ամենայն հավանականությամբ բանակցում է հավանական հաջորդ իշխանություն կազմող ուժերի հետ իրեն ինդուլգենցիա և անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար: Նիկոլը լավ գիտի, թե դա ինչպես է արվում, ի վերջո 2008 թվականին նա զգաց «դու արա, ես տեր եմ» ճակատագրական ֆրազի ողջ դառնությունը, երբ ինքը դատվեց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը իր տանը նստած շարունակում էր սուրճ խմել և մուշտուկով ծխախոտ ծխել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի 88+1, գոնե պատմությունից դասեր քաղեք ու հասկացեք, որ Նիկոլը եթե կարողացավ պայմանավորվել այդ հարցով, ապա միայն իր և իր ընտանիքի համար է պայմանավորվելու, իսկ դուք… Հատուկ այն պատգամավորների համար, ովքեր ալարել են այս մեկ ու կես տարիների ընթացքում կարդալ ՀՀ Քրեական օրենսգիրքը, նշենք, որ սահմանադրական կարգի տապալման համար այն նախատեսում է 10-15 տարի ազատազրկում: 88+1 երեսփոխաններից ամենաերիտասարդը 26 տարեկան է, պատիժը կրելուց հետո նա կլինի 36-41 տարեկան: Էլի վատ չի, դեռ կհասցնի մեմուարներ գրել:

Իսկ մենք կփորձենք այդ ընթացքում այնպիսի իրավական պետություն կառուցել, որպեսզի դուք բոլորդ քրեակատարողական հիմնարկներից դուրս գալուց հետո կարողանաք ադապտացվել և աշխատանք գտնել: Թեպետ ձեր քանդածը շատ դժվար կլինի վերականգնել և մի բան էլ ավել կառուցել:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով