Daily Archives: 22.06.2020

Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է ՍԴ ուզուրպացնելու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական քայլը

Ռեֆորմիստների կուսակցության խորհրուրդը   հայտարարություն  է  տարածել,որում  մասնավորապես  ասվում է. -Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է ՍԴ ուզուրպացնելու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական քայլը: ԱԺ իշխանական պատգամավորների կողմից ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման մասին որոշման ընդունումը իշխանության ուզուրպացիա է : Այս գործընթացի իրավական և քաղաքական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և իր խունտան, որոնք անպայման պետք է կրեն պատասխանատվություն երկրի մայր օրենքը… Կարդալ ավելին »

Այսօր հայրենասիրությունից ճառող սորոսականները, ինքնիշխանությունը կեղծավորաբար շահարկող ԱՄՆ ճորտերը պարզորոշ ցույց տվեցին, թե ինչի համար է այս ողջ աբսուրդը

Արփինե  Հովհաննիսյանը  գրում   է Այսօրվա մասին Մաս 1 Դրդապատճառը Այսօր հայրենասիրությունից ճառող սորոսականները, ինքնիշխանությունը կեղծավորաբար շահարկող ԱՄՆ ճորտերը պարզորոշ ցույց տվեցին, թե ինչի համար է այս ողջ աբսուրդը: Հենց այսօր իր գագաթնակետին հասավ այն բյուրեղացումը, որ վերջնականապես վեր հանեց շատերի իրական մղումները, արատներն ու թերությունները: Այսօրվա իրադարձությունները ողջ սրությամբ սկսվեցին մի պարզ պատճառով. 2 օր… Կարդալ ավելին »

Մի երազանք ունեն միայն, ու երիցս ճիշտ էր մեծն Ցիցերոնը. ստրուկը չի երազում ազատության մասին, ստրուկը երազում է միայն սեփական ստրուկների մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու տասնամյակից ավել տանջվում էի մարդկանց մեծամասնության ստրուկ լինելուց։ Կարծում էի, որ համակարգն ու ձևացորված հասարակական հարաբերություններն են մարդկանց այդպիսին դարձնում, որ նրանք գերեվարված տանջվում ու շնչահեղձ են լինում։ Հավատում էի, որ պետք է կործանել այդ համակարգը փոխել հարաբերությունների կարծրացած սիստեմն ու մարդկանց ազատագրել, որ բոլորը լինեն… Կարդալ ավելին »

Փաշինյանը պարտվեց 89/0 խայտառակ բասկետբոլային հաշվով

Բացի գործող իշխանությունը ներկայացնող խորհրդարանային մեծամասնությունից բոլորի համար ակնհայտ և աներկբա է, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում է և այսօրվա սանձարձակ գործողությունների հետևանքները Հայաստանի համար ողբերգական են լինելու: Փաստենք, որ ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ Քայլը» խմբակցությունը և մեկ անկախ երեսփոխան, ու անունը չենք նշի, քանի որ բոլորը գիտեն, թե դա ով… Կարդալ ավելին »

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել․ ՀՅԴ հայտարարությունը

Այսօր Ազգային ժողովում ընդունված Սահմանադրական փոփոխութոյւնների փաթեթի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՅ դաշնակության Հայաստանի գերագույն մարմինը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ. օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքն և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար… Կարդալ ավելին »

Սահմանադրական դատարան չդիմելու պարագայում խորհրդարանական ընդդիմությունը իշխանության հետ հավասար ստանձնում է Սահմանադրական կարգի տապալման ողջ պատասխանատվությունը

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վրան խփելու համար շենքը չեն քանդում: Այն, որ օրվա իշխանությունը իր քաղաքական ամբողջատիրական ձգտումներին հասնելու նպատակով ոտնակոխ է անում Սահմանադրությունը, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այն, որ օրվա իշխանությւնը նույնիսկ տարրական պատկերացումներ չունի իրավական պետության և… Կարդալ ավելին »

«Շնորհավորում եմ, Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունենալու եզրին է».Արման Սաղաթելյան

«Շնորհավորում եմ, Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունենալու եզրին է»,- ֆեյսբուքյան  իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Արման  Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից այսօր ընդունած Սահմանադրական փոփոխություններին։ Արման Սաղաթելյանն այս առիթով, մասնավորապես, գրել է․ «Շնորհավորում եմ, Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունենալու եզրին է։ Երկիրը օկուպացված է խունտայով, որը իրականացնում է սահմանադրական հեղաշրջում, յուրացնելով իրեն չպատկանող իշխանությունը`… Կարդալ ավելին »

Այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով ԲՀԿ-ն նախաձեռնում է ստորագրահավաք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ նախաձեռնում  է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: ԲՀԿ հայտարարության մեջ ասվում է․ «ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ… Կարդալ ավելին »

Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե  Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցող ՍԴ շուրջ ստեղծված թնջուկին։ Այս առիթով Արփինե Հովհաննիսյանը գրել է․ «Այսօր` ընդամենը մեկ ժամ առաջ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Վահագն Հովակիմյանը առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություն, որի համաձայն սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի… Կարդալ ավելին »

Տպագրվել է Վլադիմիր Պուտինի «Մեծ Հաղթանակի 75-ամյակը․ ընդհանուր պատասխանատվություն պատմության և ապագայի առջև» հոդվածը

75 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմի ավարտից։ Այս տարիների ընթացքում մի քանի սերունդ է մեծացել։ Փոխվել է մոլորակի քաղաքական քարտեզը։ Այլևս չկա Խորհրդային Միությունը, որը հզոր, ջախջախիչ հաղթանակ տարավ նացիզմի նկատմամբ, փրկեց ամբողջ աշխարհը։ Այդ պատերազմի իրադարձություններն անգամ դրա մասնակիցների համար հիմա հեռավոր անցյալ են։ Սակայն ինչո՞ւ է Ռուսաստանում մայիսի 9-ը նշվում որպես կարևորագույն… Կարդալ ավելին »