Սահմանադրական դատարան չդիմելու պարագայում խորհրդարանական ընդդիմությունը իշխանության հետ հավասար ստանձնում է Սահմանադրական կարգի տապալման ողջ պատասխանատվությունը

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վրան խփելու համար շենքը չեն քանդում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, որ օրվա իշխանությունը իր քաղաքական ամբողջատիրական ձգտումներին հասնելու նպատակով ոտնակոխ է անում Սահմանադրությունը, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Այն, որ օրվա իշխանությւնը նույնիսկ տարրական պատկերացումներ չունի իրավական պետության և ժողովրդավարության մասին, այլևս քննարկման թեմա չէ:

Այն, որ օրվա իշխանությունն ու քաղաքական պատասխանատվությունը նույնքան անհամատեղելի են, որքան «ջուրն ու յուղը», նույնիսկ ջանք չի պահանջվում ապացուցելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունմամբ օրվա իշխանությունը դնում է իրավական պետության «գերեզմանաքարը», պետք է մտոք կույր լինել չգիտակցելու համար:

Այն, որ մենք ականատես ենք լինում օրվա իշխանության կողմից Սահմանադրական կարգի տապալման դասական դրսևորմանը, նույնիսկ Բաբկեն Թունյանի անգրագետ հարևան Պողոսն է հասկանում:

Այն, որ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է իդեալական հնարավորություն ապացուցելու Սահմանադրական կարգին հավատարիմ լինելու մասին իր հայտարարութունների ոչ սին լինելը և Երկրի վաղվա օրվա հանդեպ սեփական քաղաքական պատասխանատվության գիտակցումը, նույնպես ակնհայտ է:

Մնում է տեսնել ընդիմությունը կունենա՞ այդչափ քաղաքական համարձակություն և սկզբունքայնություն Սահմանադրական դատարան դիմելու համար: Այդ քայլից ձեռնպահ մնալու որևէ հիմնավորում չի ընդունվում:

Ավելին, Սահմանադրական դատարան չդիմելու պարագայում խորհրդարանական ընդդիմությունը իշխանության հետ հավասար ստանձնում է Սահմանադրական կարգի տապալման ողջ պատասխանատվությունը:

Հ.Գ. Վրան խփելու համար շենքը չեն քանդում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով