Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է ՍԴ ուզուրպացնելու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական քայլը

Ռեֆորմիստների կուսակցության խորհրուրդը   հայտարարություն  է  տարածել,որում  մասնավորապես  ասվում է.

-Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է ՍԴ ուզուրպացնելու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական քայլը:
ԱԺ իշխանական պատգամավորների կողմից ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման մասին որոշման ընդունումը իշխանության ուզուրպացիա է :

Այս գործընթացի իրավական և քաղաքական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և իր խունտան, որոնք անպայման պետք է կրեն պատասխանատվություն երկրի մայր օրենքը շրջանցելու և դատական իշխանությունը զավթելու համար:

Ավելին, այսօրվանից ՀՀ չունի նաև նախագահ,ում լիազորությունները չեղարկվեցին օրենսդիր իշխանության իշխանական պատգամավորների հակասահմանադրական քվեարկությունից հետո:
Վենետիկի հանձնաժողովի և միջազգային հեղինակավոր կառույցների, փորձագետների և հասարակության լայն հատվածի հետ առանց քննարկելու օրվա ռեժիմը պատմությանը անհայտ բռնատիրական մեթոդներով բռնակցեցին ՍԴ-ն մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, դարձնելով այն իշխող ռեժիմի կամակատար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխող խունտան ևս մեկ անգամ հեղինակազրկեց Հայաստանի Հանրապետությունը ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև և ապացուցեց,որ Հայաստանը դարձել է մեկ բռնապետի կողմից կառավարվող բանանային պետություն:

Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտելով կատարվածը՝ վերահաստատում է նախկինում հնչեցրած իր այն տեսակետը,որ իրավիճակի միակ լուծումը Փաշինյանի ավանտյուրիստական և հակասահմանադրական իշխանության հեռացումն է և ժողովրդավարական նորմերի համաձայն ԱԺ արտահերթ ընրությունների անցկացումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով