Daily Archives: 21.06.2020

Այս կառավարությունը դատվելու է վերից վար դա`ֆիքսենք

Նիկոլների ապաշնորհ կառավարության շնորհիվ աշխարհում 2-րդ վատագույն ցուցանիշն ենք ձեռք բերել:Ըստ WORLDOMETER-ի տվյալների 1մլն մարդու հաշվով այս իրավիճակն է` Հայաստան-6465,Ռուսաստան-3899,Իրան-2385,Ադրբեջան-1161,Վրաստան-225: Նկատեք,որ մեր վիճակն ամենավատն է տարածաշրջանում,նույն տվյալներով աշխարհի մակարդակով նույնպես 2րդ տեղում ենք վարակակիրների թվով: Իսկ այս ամենի մեղավորը ոչ թե ժողովուրդն է այլ Նիկոլն ու իր ապիկար թայֆեն,քանզի նրանց անգրագիտության, հակաճգնաժամային միջոցառումների բացակայության պատճառով… Կարդալ ավելին »

«Լ. Տեր-Պետրոսյանի իդեա ֆիքսը կամ մեծ մոլորություն ».Գարեգին Պետրոսյան

(1). 2008-ից առաջ Լ. Տեր-Պետրոսյանը շատ էր սիրում իրեն պատկերացնել Շառլ դը Գոլ, ով ավելի քան մեկ տասնամյակ իշխանություն չունենալուց հետո, նորից վերադարձել էր Ֆրանսիայում իշխանության: ըը Գոլի հետ նույնացվելն ինչ-որ պահից նույնիսկ այն դարձել է առաջին նախագահի համար իդեա ֆիքս, թեև նրանք տարբեր դիմագծեր էին, ինչ-որ առումով նույնիսկ՝ հակադիր մղումներ: Լ. Տեր-Պետրոսյանը վարդագույն երազում… Կարդալ ավելին »

«Բակո Սահակյանը Արայիկ Հարությունյանին, կարծում եմ ասելիք ունի և պիտի ասի…». Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայաը   ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարություն է արել, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է։ Անկեղծ եմ ասում, շատ տխրեցի էս կարգի ուրացումից, էս կարգի պոզով-պոչով ստից, մանավանդ, երբ դա անում է Արցախի նախագահը… Եվ կուզեի, որ ԱՀ-ի այսօրվա նախագահին պատասխաներ Բակո… Կարդալ ավելին »

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին։ «Սիրելի՛ բուժաշխատողներ, Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը։ Ես միանում եմ ձեր հասցեին հնչող երախտագիտության բոլոր խոսքերին և ասում. Շնորհակալությո՛ւն, բժիշկ, Շնորհակալությո՛ւն, բուժքույր ու բուժեղբայր, Շնորհակալությո՛ւն, մայրապետ ու սանիտար, Շնորհակալությո՛ւն, շտապօգնության վարորդ և… Կարդալ ավելին »

Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ

Հունիսի 20-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Արթուր Ղ․, ծնված… Կարդալ ավելին »

Հայաստանի առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում․ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Փաշինյանի ուղերձում ասվում է․ Սիրելի՛ բուժաշխատողներ, Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս տարի ձեր մասնագիտական տոնը մենք նշում ենք դժվարին իրավիճակում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։ Չափազանցություն չէ՝… Կարդալ ավելին »

Սպառված և ժողովրդի մեծամասնության վստահությունը մսխած վարչախումբը պետք է հեռանա անցնցում ճանապարհով․ Արթուր Վանեցյան

Հունիսի 20-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության նորագիր անդամների և համակիրների հետ, որոնց ընթացքում տրվել են համաճարակի սպառնալի տարածման պատճառների, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի գնահատականները, ներկայացվել է պետական կառավարման խորացող համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղիները, քննարկվել են կուսակցության գաղափարական-քաղաքական սկզբունքներն ու արժեքները հասարակության բոլոր շերտերին հասցնելու նպատակով իրականացվող… Կարդալ ավելին »

Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել․ վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 20268 է, մահվան դեպքերինը՝ 464

Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 550 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 350 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 21-ի դրությամբ… Կարդալ ավելին »