«Լ. Տեր-Պետրոսյանի իդեա ֆիքսը կամ մեծ մոլորություն ».Գարեգին Պետրոսյան

(1).

2008-ից առաջ Լ. Տեր-Պետրոսյանը շատ էր սիրում իրեն պատկերացնել Շառլ դը Գոլ, ով ավելի քան մեկ տասնամյակ իշխանություն չունենալուց հետո, նորից վերադարձել էր Ֆրանսիայում իշխանության: ըը Գոլի հետ նույնացվելն ինչ-որ պահից նույնիսկ այն դարձել է առաջին նախագահի համար իդեա ֆիքս, թեև նրանք տարբեր դիմագծեր էին, ինչ-որ առումով նույնիսկ՝ հակադիր մղումներ: Լ. Տեր-Պետրոսյանը վարդագույն երազում անգամ չէր կարող լինել դը Գոլ, որովհետև 2008-ին հետ էր վերադառնում ոչ թե Հայաստանը փրկելու, այլ 1998 թ. կորցրած իշխանությունը վերադարձնելու վերջին հնարավորությունից օգտվելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դը Գոլը Աստծո կամքով աշխարհ էր եկել Ֆրանսիան կործանումից փրկելու համար: Փոքր հասակից անգամ նա այդ կանխազգացումն է ունեցել: Դը Գոլի կյանքի նշանաբանն էր «Ամեն ինչ Ֆրանսիայի վեհության համար»: Երկրորդ համաշխարհայինի սկզբում պարտված Ֆրանսիայից դը Գոլն իր դիվիզիայով անցավ (պարտված Ֆրանսիայից ընդամենն այդ չնչին զորքն էր մնացել) Լա Մանշը և, դժվարին պայմաններում գործելով Անգլիայում, պայքարելով Չերչիլի ինտրիգների դեմ, շատ հարցերում անգամ հակադրվելով Ռուզվելտին, կարողացավ շահել Ստալինի համակրանքը, և երբ հաղթողները ստորագրում էին Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը…

Գեներալը, ինչպես Անգլիայում գտնվելու ծանր տարիներին, այնպես էլ հետո, ոչ մի հարցում չէր զիջում Չերչիլին և միշտ դիմագրավում էր նրան, լավ հասկանալով, թե ինչպիսի մտադրություններ ունի նա Ֆրանսիայի գաղութների նկատմամբ, և պայքարում էր պատերազմից հետո Եվրոպայում միակ հզոր խաղացող լինելու նրա նկրտումների դեմ: Սա պարտված երկրի զինվորականի, քաղաքական գործչի և ապագա Ֆրանսիայի նախագահի հստակ դիրքորոշումն էր:

Լևոն-Տեր Պետրոսյանը ի վերուստ չէր կոչված փրկելու Հայաստանը, հայ ժողովրդին: Կասենք հակառակը. կռվի գնացող հայ զինվորին նա բացահայտ ասում էր` Ադրբեջանը յոթ միլիոն է, իսկ մենք` ընդամենը երեք: Ադրբեջանը տնտեսապես հզոր է: Մենք ինչպե՞ս կարող ենք հաղթել նրան: Համաշխարհային պատմության մեջ չես գտնի նման գործչի, որ կռվի գնացող զինվորին ասեր.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Դու թույլ ես, չես կարող հաղթել:

Նրա շրջապատի մարդկանց հետին թվով արած այն դատողությունները, թե իբր նա այդպես ասում էր` ցույց տալու աշխարհին, որ ինքը պատերազմ չի ուզում, բայց զինվորին կանգնեցնել հնարավոր չէ, համոզիչ չեն: Երկերեսանիությունից բացի, այլ կերպ չես գնահատի քաղաքական, պետական գործչի, գերագույն գլխավոր հրամանատարի նման վարքագիծը: Ավելին, երբ հայ կամավորն իր կյանքն էր տալիս Ղարաբաղում, Հայաստանում սովի ու խավարի պայմաններում սկսվել էր մի գործընթաց, որին ժողովուրդը տվեց ճշմարիտ բնութագիր` թալան: Ասել, թե երկրի նախագահը հեռու էր պետականորեն կատարվող այդ ավազակությունից ( թույլ տվեցի օգտվել Տեր-Պետրոսյանի բառամթերքից), կնշանակի ոչինչ չասել:

(շարունակելի…)

Քաղաքագետ Գարեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով