«Բակո Սահակյանը Արայիկ Հարությունյանին, կարծում եմ ասելիք ունի և պիտի ասի…». Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայաը   ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարություն է արել, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է։ Անկեղծ եմ ասում, շատ տխրեցի էս կարգի ուրացումից, էս կարգի պոզով-պոչով ստից, մանավանդ, երբ դա անում է Արցախի նախագահը… Եվ կուզեի, որ ԱՀ-ի այսօրվա նախագահին պատասխաներ Բակո Սահակյանը… Ով-ով, նա հաստատ գիտի, որ Արայիկի ասածը կեղծ է, սխալ և մտացածին, և ճիշտ կանի՝ չլռի… Ես նրան շատ հարգում եմ և կուզեի, որ արձագանքը չուշանար: Սա այն հայտարարությունը չէ, որը պետք է անպատասխան թողնել… Իհարկե, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անմիջապես արձագանքել է, ովքեր դեռ ծանոթ չեն, կարող են կարդալ և տարբեր կայքերում և իմ ու ընկերներիս էջերում:

Բայց, Բակո Սահակյանը Արայիկ Հարությունյանին, կարծում եմ ասելիք ունի և պիտի ասի…

Չէի ուզի նրան տեսնել այսքան ոչ սիրուն վիճակում…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով