Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 20268 է, մահվան դեպքերինը՝ 464

Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 550 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 350 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 114 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 464-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 148 է, ընդհանուր առողջացածներինը՝ 9002, փաստացի բուժվողներինը՝ 10 802 (մեկ օրում ավելացել  է 412-ով): Մեկ օրում թեստավորվել է 1968 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 95 754 քաղաքացի։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տզամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով