Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել․ վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով