Սա պայքար է ստի ու կեղծավորության այն ահռելի քանակի դեմ, որի միջոցով մոլորեցրել և շարունակում են մոլորեցնել մեր բազմաթիվ հայրենակիցների

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ծանոթ և անծանոթ գիտակից մարդկանց

Հասկանում եմ, որ վերջին դատական նիստից ընդհանուր առմամբ ձևավորվել էր դրական սպասելիք. շատերն էին մտածում, որ ստորությունը և անմարդկային այս վերաբերմունքը պետք է ունենա սահման, սակայն ոչ ես, ոչ հայրս այլ սպասում չունեինք: Չէ որ ակնհայտ է, որ այստեղ իրավական որևէ գործընթաց չկա: Մեզ, և համոզված եմ շատ գիտակից մարդկանց համար, ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը՝ անցնելով բոլոր բարոյական սահմանները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ընդամենը մեկ մարդու ազատության պայքար չէ: Սա պայքար է ստի ու կեղծավորության այն ահռելի քանակի դեմ, որի միջոցով մոլորեցրել և շարունակում են մոլորեցնել մեր բազմաթիվ հայրենակիցների: Սա պայքար է մեր ազգային արժեքների համար, մեր փառահեղ հաղթանակները պահպանելու և նորերը կերտելու համար, որտեղ հերոս են դառնում ոչ թե ճարտար խոսելու ու արհեստավարժ ստելու համար, այլ սեփական և հարազատների կյանքը վտանգելու գնով հաղթանակ բերելու համար: Ի վերջո, սա պայքար է Հայաստանում այլ որակի կառավարման համակարգ ունենալու համար և այս նպատակների շուրջ համախմբվող մարդկանց քանակն օրեցօր ավելանում է:

Հորս և մեր ամբողջ ընտանիքի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հարյուրավոր նամակների և ջերմ խոսքերի համար, որ ստանում ենք ձեզնից գրեթե ամեն օր: Հավատացեք, դրանք էլ ավելի են ուժ տալիս և պարտավորեցնում շարունակել պայքարը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով