Վաղը ժամը 14:30-ին ինձ հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն.Նարեկ Մալյան

Նարեկ  Մալյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, վաղը ժամը 14:30-ին ինձ հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն: Ստալինյան ստուկաչների ժառանգները մեր օրերում սորոսականներն են ովքեր հանուն փողի ընդունակ են ամեն ինչի, ամեն ստորության և կեղծիքի: Այդ մարդիկ չունեն հայրենիք, չունեն սրբություն: Վաղվա իմ ոստիկանություն այցելելու թեման հետևյալն է` ես հայտարարել եմ, որ Ցեղասպանության զոհերի արյունը վաճառողներին մերումանուկ եմ անելու, ինչից հետո սորոսական Հրանուշ Խառատյանը, սորոսական Հարություն Մարությանը և նրա դուստր Արփենիկ Մարությանը իրենց կյանքի նկատմամբ վտանգ զգալով դիմել են իրավապահներին:
Վերջին օրերին դուք ականատես եղաք սորոսականների աղիողորմ վնգստոցին, ինչը անձամբ ինձ գերագույն հաճույք պատճառեց:
Ինչևէ, պայքարը նոր է սկսվում: Ես պատրաստ եմ թե բանտին, թե սորոսականների հարձակումներին, թե հետապնդումներին:
Վաղը ժամը14:30 ես կլինեմ ոստիկանության 6-րդ վարչությունում»:
#խառատՅախք
#թուրք_ներողը
#հազարաշեն
#սորոսի_վաստակներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով