Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա տեղեկացրեց, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հայտնել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից առաջարկել է սիմվոլիկ գումար, որի դիմաց ինքը կարող էր ազատվել բոլոր տեսակի քրեական եւ քաղաքական հետապնդումներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով