Գույքահարկի նոր դրույքները՝ Բենդերյան 400 մեթոդներից մեկը

Եկել է նաև ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը: Սրանք Փաշինյանի խոսքերն են:
Մարդը դեռ ոչինչ չի արել, որպեսզի քաղաքացիների ընդհանուր տնտեսական վիճակը բարելավի, ընդհակառակը՝ անօրինական հանրաքվեն անցկացնելու իր անշահասիրաբար իրականացվող քարոզարշավի պատճառով տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը և այդքանով արդեն Հայաստանը կանգնեցրել է տնտեսական խոր ճգնաժամի առջև:
Բայց անզուսպ ցանկություն ունի ոչ միայն հաշվել ֆիզիկական անձանց փողերը, այլ նաև գույքահարկի միջոցով լրացուցիչ գումարներ հավաքագրել բնակչությունից: Նպատակը՝ պետության պոտենցիալը մեծացնելն է, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների փոփոխությունը և համայնքներն իրենց խնդիրների լուծման հարցում առավել լավ որակ կապահովեն:
Այստեղ հանրությունը իրավունք ունի հիմնավոր կասկած հայտնելու առ այն, որ շուրջ 4.3 անգամ բարձրացվող գույքահարկը ընդամենը տեղերում յուրայիններին «ավելի լավ նայելու» օրինական տարբերակ է, ի վերջո 2023 թվականի ընտրություններին բան չի մնացել, պետք է պատրաստվել, որ տղերքը տեղերում լավ աշխատեն թե ուղիղ և թե փոխաբերական իմաստով: Բյուջեն ազգային պետական գրպանն է, ասում է Փաշինյանը:
Փաստորեն, Փաշինյանը հաստատեց, որ գրպանում գումարը պակասել է, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով պարգևավճարները և այլ ափռ-ցփռ կատարվող ծախսերը (չմոռանանք նաև անօրինական հանրաքվեի համար դուրս գրված 7 միլիոն դոլարը, որի մի մասը արդեն ծախսվել է հավանաբար, բայց հանրաքվեն չեղարկվեց): Փաշինյանը խոսում է քաղաքական կամքից: Իրականում ժողովրդից լրացուցիչ գումարներ «քերելու» համար քաղաքական կամք պետք չէ, հակառակը՝ պետք է սանձարձակություն: Իսկ եթե լուրջ, ապա Կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով իրականացվելու են գույքահարկի փոփոխությունները:
Հստակեցնենք՝ այս նորամուծությունը վերաբերում է շինություններին ու հողին: Փաշինյանը Կառավարության նիստում փորձեց դարձյալ «հարուստները հանցագործ են ու հարուստ լինելը հանցագործություն է» մանիպուլյատիվ իդեա-ֆիքսը տողատակերով հասցնել հանրությանը և դրանով իսկ արդարացնել իր կողմից նախաձեռնած գրպանահատությունը: Սակայն ապարդյուն, քանի որ այս անգամ նա կպնում է իրեն իշխանության բերած «ժողջանի» գրպանին: Թեպետ Փաշինյանը ամպագոռգոռ օրինակներ բերեց դղյակներից և ապարանքներից, սակայն իր բոցաշունչ ելույթի վերջում ասաց, որ ոչ մի անշարժ գույք առանց հարկ չի մնա:
Հատկանշական է, որ այս փոփոխությունները ահխուսափելիորեն բացասաբար կազդեն նաև Հայաստանում 2018 թվականից ի վեր անկում ապրող ներդրումների վրա, ինչպես նաև համընդհանուր գործարար միջավայրի վրա: Հատկապես արդեն ընդունված մի շարք այլ ոչ բարենպաստ օրենսդրական նախաձեռնությունների ֆոնին՝ ապօրինի գույքի գրեթե կամայական բռնագանձման և բանկային գաղտնիքի բացահայտման հնարավորությանը: Այսինքն, արձանագրենք, որ սա ոչ թե թանկարժեք անշարժ գույքից արդարացի չափի գույքահարկ գանձելու ծրագիր է, այլ պարզապես բոլորից, այդ թվում՝ սոցիալապես անապահով խավից գումար կորզելու: Բերենք միայն մեկ օրինակ: Նոր խմբագրությամբ գույքահարկը որոշվելու է ոչ թե գույքի կադաստրային արժեքից, այլ շուկայական արժեքից ելնելով:
Ավելորդ է նշել, որ երկրորդը զգալիորեն ավելի բարձր է, քան առաջինը: Ավելին, նոր խմբագրությամբ Հարկային օրենսգրքում հստակեցվում է, որ հարկը հաշվարկվելու է, ոչ թե հարկվելու է ոչ թե հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքա¬յին միավորի՝ որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը: Հետևությունները թողնում ենք ընթերցողին:
Նշենք միայն, որ Օստապ Բենդերը նույնպես գիտեր ազգաբնակչությունից փող կտրելու 400 համեմատաբար ազնիվ միջոց:

                                                                   Նատալյա  Սաղիյան

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով