«Էս թյուրիմացությունից ազատվելը այլեւս մեր երկրի համար դառնում է կենաց եւ մահու հարց․․․».Մարգարիտ Եսայան

Ու ցնցող բացահայտումները շարունակվում են, ու ինքնահռչակը գետինը չի մտնում, էս մեկն էլ չի հերքելու, ոնց հերքի անհերքելին․․․Այ անկուշտ, երկիրը դարձրել ես առք ու վաճառքի առարկա․․․․
Երեւի մի մութ անկյունում նստած եղունգներն է կրծում ու վախեցած վեր է թռչում դռան ամեն բացվելու հետ․․․
Ու ես, անցած երկու տարվա մեջ արդեն միլիոներորդ անգամ համոզվում եմ, որ ես ճիշտ էի՝ Նիկոլից ի՞նչ վարչապետ․․․․
Այո, մենք բոլորս հայտնվել ենք մի մեծ շիլաշփոթի մեջ, սրանից պարտավոր ենք դուրս գալ առանց արյունոտվելու, սրանից պարտավոր ենք դուրս գալ շատ արագ։
Էս թյուրիմացությունից ազատվելը այլեւս մեր երկրի համար դառնում է կենաց եւ մահու հարց․․․
Մեզանից յուրաքանչյուրի համար՝ արժանապատվության հարց։
Պատերազմում՝ ինչպես պատերազմում․․Եվ ոչ մի դիմակ չի կարող փակել արդարության եւ ճշմարտության բերանը․․․․

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով