«Ընկեր, քեզ մոտ ոչինչ չի ստացվում, ամեն ինչ վատ է, դիմում գրի, գնա. այս ձևով պայքարել չի ստացվելու»..Արմեն Աշոտյան

«Արտակարգ դրությունը մեկ նպատակ ունի՝ ընդամենը շարունակել սահմանափակել մարդկանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Սա վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը իրական խուճապի մեջ է, նա հասկանում է, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ այլևս դժգոհ են իրենից, և սա փորձ է ճնշել ցանկացած ըմբոստություն, դժգոհություն, մարդկանց աչքերը վախեցնել, որ արտակարգ դրության ռեժիմում մարդիկ սուսիկ-փուսիկ իրենց հացի փողի մասին մտածեն և չմտածեն երկրում ապիկար, իմպոտենտ իշխանության գոյության մասին»:Այս մասին լրագրողների  հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ակնհայտ էր, որ արտակարգ դրությունը Հայաստանում ներմուծվելուց չի աշխատել, այս կառավարությունը չի կարողացել զսպել վարակի տարածումը, մարդկանց մոտ առաջացել են կյանքի, ապրուստի խնդիրներ, երկու ամիս անց մեզ մոտ արտակարգ իրավիճակը պահպանվել է առանց արտակարգ միջոցառումների, տեսնում ենք քաղաքում ինչ բարդակ է:խոսքով՝ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի «եղունգ ունես, գլուխդ քորի» կարգավիճակի մեջ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս ֆոնի վրա ցանակցած քաղաքական, քաղաքացիական իրավունքների սահմանափակում, Փաշինյանի համար իր իշխանության գոյությունը մի քանի ամիս երկարացնելու առիթ է: Ընկեր, քեզ մոտ ոչինչ չի ստացվում, ամեն ինչ վատ է, դիմում գրի, գնա. այս ձևով պայքարել չի ստացվելու:

Աշոտյանը հավելեց՝ այն «պուպուշ» իմիջը որով Փաշինյանը երկու տարի առաջ եկել էր, արդեն հօդս է ցնդում նաև աշխարհում:

Հիշեցնենք, որ Ոստիկանության մոտ այսօր հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամների հետ միասին բերման է ենթարկվել նաև ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար՝ Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև՝ ՀՀԿ անդամ Պողոսյան Հայկը  և  այլոք,որոնք   եկել   էին  աջակցելու Արթուր Դանիելյանին, որը  հրավիրել էր  Ոստիկանություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով