Daily Archives: 25.05.2020

Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը

Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության կարևոր բնութագրիչներից մեկը սուվերենությունն է կամ ինքնիշխանությունը, որի տակ հասկանում ենք ինչպես անկախությունը միջազգային հարաբերություններում, այնպես էլ սեփական տարածքում սեփական որոշումներ կայացնելու և իրագործելու հատկությունը: Կարճ ասած, դա նաև պետության ունակությունն է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում իր ժողովրդի հանդեպ: Կորոնավիրուսային աղետը, որը չոքել է մեր երկրի կոկորդին, բացահայտեց ևս… Կարդալ ավելին »

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 6 աշխատակցի և 9 երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ. 168.am

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն ոչ ոք հոսպիտալացված չէ. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը. «Ընդամենը 2 օր առաջ դայակներից մեկի մոտ 37.4 ջերմություն է նկատվել: Անմիջապես ահազանգել են, իրեն մեկուսացրել են, ուղարկել են տուն: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մանկատանը թեստավորում է իրականացվել»:… Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 77 (տղամարդ) տարեկան… Կարդալ ավելին »

«Մեկ անգամ արդեն հորդորել էի պաշտոնյաներին հետ քաշել առաջին պլանից իրենց հանդգնագործ տիկնանց».Ռոբերտ Հայրապետյան

Մեկ անգամ արդեն հորդորել էի պաշտոնյաներին հետ քաշել առաջին պլանից իրենց հանդգնագործ տիկնանց: Միգուցե ժամն է ուշ եղել, դրա համար է ԱԺ առաջին տիկինը սխալ հասկացել ՔԿ հաղորդագրության իմաստը, իսկ, եթե միտումնավոր է տարածում զրպարտությամբ համեմված նման անգրագիտություն, ապա առնվազն պետք է ցուցմունք տա այս գործով: Այն, որ ձերբակալվածները ԶՊՄԿ աշխատակիցներ չեն, դա հաստատված փաստ… Կարդալ ավելին »

Սյունեցիները ցույց տվեցին իշխանության իրական դեմքը

Երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցածը հատկանշական էր: Ավելի հատկանաշական էր այն, որ Կապանում ծավալվող իրադարձությունները ոչ ոքու չզարմացրեցին: Երբ պարզ դարձավ, որ առանց ընթացակարգը պահպանելու բերման ենթարկվածներից մի քանիսին բաց թողեցին ներողություններով, դա զավեշտ էր, բայց մի կողմից էլ՝ ողբերգություն: Պատկերացնու՞մ եք, դիմակավորված զինված անձինք  թևերը ոլորելով ձեզ տանում են, ենթադրաբար, նաև բռնություն են կիրառում… Կարդալ ավելին »

Թե՛ դրական, թե՛ բացասական ախտորոշում ունեցողներին մի մեծ ավտոբուսով բերել և իջեցրել են Հանրապետության հրապարակ, թե՝ կարող են տուն գնալ․ 12-ամյա անչափահասի մոր բողոքը.168.am

Քաղաքացիներից մեկը, ում անունը, իր խնդրանքով, չենք ներկայացնում՝ զանգահարել էր 168.am-ի խմբագրություն՝ հայտնելով իր դժգոհությունը, որը կապված է կորոնավիրուսի դրական ու բացասական թեստերի արդյունքներ ունեցող քաղաքացիներին Հանրապետության հրապարակ բերելու ու թողնելու հետ։ Նրա փոխանցմամբ՝ այդ մարդկանց թվում է եղել իր 12-ամյա անչափահաս աղջիկը։ «Պատմությունը սկսվել է այսպես․ սկեսուրս ու սկեսրայրս ապրում են Հրազդանում, մի քանի օր… Կարդալ ավելին »

Պահանջում ենք իրավական գործընթաց, որպեսզի Արսեն Թորոսյանը կանչվի պատասխանատվության հնարավոր հանցավոր անգործության համար

1. Փաստական հիմքեր և հիմնավորումներ Ակնհայտ է, որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայուն և վերահսկելի չէ: Այս մասին վկայում է այն փաստը, որ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում վարակակիրների և մահացած անձանց քանակը շարունակում է ավելանալ: Վերջին շաբաթներին հիվանդության նոր դեպքերի աճի օրական տեմպերով մենք տարածաշրջանում առաջատարներից ենք։ Մեր գնահատմամբ՝ այս բարձիթողի վիճակի հիմնական… Կարդալ ավելին »

Գոգյանի վրա ԿԳՄՍ նախարարն, այնուամենայնիվ, պատրաստվում է գործ կարել տալ և այսօր ազդարարեց այդ մասին

Օրեր առաջ, երբ ԲՈԿ ղեկավարը աշխատանքից ազատման դիմում գրեց, Mihran Hakobyanը նշել էր, որ Սմբատ Գոգյանի բախտը բերել է: Կարող էին չէ՞ Գոգյանին ծեծել ԿԳՄՍ նկուղում կամ վրան մի գործ կարեին: Միհրանը սխալվեց, որովհետև Սմբատ Գոգյանի բախտը չի բերել: Գոգյանի վրա ԿԳՄՍ նախարարն, այնուամենայնիվ, պատրաստվում է գործ կարել տալ և այսօր ազդարարեց այդ մասին: Սա այն… Կարդալ ավելին »

«Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից, կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը». համայնքապետարան

Քաջարանի համայքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվախ է. «Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անհարկի շահարկվում էր Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։ Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից, կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք։ Վերահաստատելով երեկվա մեր հայտարարության մեջ… Կարդալ ավելին »

«Գլխատե՛լ» Հայաստանը կործանող եռագլուխ հրեշին

Պատվախնդի՛ր Հայեր Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքն ապազգային, կոռումպացված որոշ տականքների պատճառով հայտնվել է կեղտաջրում, որի մեջ ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների՝ Հայաստանը թալանած և թալանող կեղտերն, իրար հերթ չտալով, չնախատեսված բացահայտում են 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության եռագլուխ հրեշին, այսինքն՝ իրենք իրենց, ինչպես նաև նախկին և ներկա իշխանությունների պարագլուխների… Կարդալ ավելին »