Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 6 աշխատակցի և 9 երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ. 168.am

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն ոչ ոք հոսպիտալացված չէ. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը.

«Ընդամենը 2 օր առաջ դայակներից մեկի մոտ 37.4 ջերմություն է նկատվել: Անմիջապես ահազանգել են, իրեն մեկուսացրել են, ուղարկել են տուն: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մանկատանը թեստավորում է իրականացվել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ թեստավորվել է 46 հոգի, այդ թվում՝ դայակը, ում ջերմությունը բարձր է եղել:

«Հաստատված դեպքերից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Նրանից որևէ մեկը հոսպիտալացված չէ, որևէ մեկի մոտ չկան ախտանիշեր: Որևէ երեխայի մոտ որևէ բարդություն չկա, որևէ մեկը դեռևս հաստատությունից հոսպիտալացված չէ: Դայակի թեստի պատասխանը դեռ հայտնի չէ, բայց ինքը, բնականաբար, մեկուսացված է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով