«Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից, կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը». համայնքապետարան

Քաջարանի համայքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվախ է. «Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անհարկի շահարկվում էր Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։

Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից, կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերահաստատելով երեկվա մեր հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումները՝ հորդորում ենք տարատեսակ ԶԼՄ-ներին և անձանց զերծ մնալ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններ անելուց»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով