«Մեկ անգամ արդեն հորդորել էի պաշտոնյաներին հետ քաշել առաջին պլանից իրենց հանդգնագործ տիկնանց».Ռոբերտ Հայրապետյան

Մեկ անգամ արդեն հորդորել էի պաշտոնյաներին հետ քաշել առաջին պլանից իրենց հանդգնագործ տիկնանց:

Միգուցե ժամն է ուշ եղել, դրա համար է ԱԺ առաջին տիկինը սխալ հասկացել ՔԿ հաղորդագրության իմաստը, իսկ, եթե միտումնավոր է տարածում զրպարտությամբ համեմված նման անգրագիտություն, ապա առնվազն պետք է ցուցմունք տա այս գործով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, որ ձերբակալվածները ԶՊՄԿ աշխատակիցներ չեն, դա հաստատված փաստ է, իսկ թմրանյութը, որը հիշատակվում է տիկնոջ կողմից ոչ թէ ձերբակալվածների մոտ է հայտնաբերվել, այլ նրանց դեմ ցուցմունք տվողի:

Տիկին ամենագետ, կոչ եմ անում ինքներդ ձեզ զերծ պահել քրեական գործերի և առհասարակ ձեր տրամաբանությանը անհաս ցանկացած երևույթի նկատմամբ կենցաղային մակարդակի վերլուծություններ անելուց և հետևելով ձեր հարևանի խորհրդին հանգիստ նստեք տեղներդ ու զբաղվեք ձեր գործով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով