Daily Archives: 21.05.2020

Սուրեն Պապիկյանը շարունակում է ինքնամեկուսացած մնալ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ ինքնամեկուսացած է: Այս մասին  կառավարության հերթական  նիստին ասաց ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հույս ունենք՝ պարոն Պապիկյանը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի»,-ասաց Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ ինքնամեկուսացման մեջ է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Չի բացառում, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել 1 կամ 2 տարի․ Առողջապահության նախարար

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է լինելու իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Եվ ես չեմ բացառում, որ դա կարող է լինել մեկ կամ երու տարի։ Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Դժբախտավար, հավելյալ վարքագիծ և սովորույթ… Կարդալ ավելին »

Վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց ախտանշանների ընթացող պացիենտներին կուղարկեն տուն․ Արսեն Թորոսյան

«Երեկ ամբողջ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր՝ 335 դեպք և 162 նոր  բուժված քաղաքացի։ Դժբախտաբար, ունեցել ենք մահվան 3 դեպք»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարի փոխանցմամբ՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 5606 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 2581, մահերի ընդհանուր թիվը՝ 70 Այս պահին բուժվում, հսկողության տակ է գտնվում  2928… Կարդալ ավելին »

Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացվել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «Նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Նա հանձնել է թեստը, որը բացասական է եղել»,- նշեց Մարտիրոսյանը։

Պետհամարանիշի թվերի փոխարեն կարող է գրվել նաև անուն. նախագիծ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում լրացում կատարելու փաթեթ է ներկայացրել, որով առաջարկում է ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրելու հնարավորություն տալ։ Առաջարկվում է խմբագրել հոդվածը հետևյալ կերպ. «Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ  առաջարկել նախընտելի… Կարդալ ավելին »

«Ազնիվ կլիներ, եթե իշխանությունները հրապարակեին լիարժեք ցուցակ, թե կառավարությունում և նախարարություններում քանի հայտնի ակտիվ վարակակիր կա».Կարեն Վրթանեսյան

Ազնիվ կլիներ, եթե իշխանությունները հրապարակեին լիարժեք ցուցակ, թե կառավարությունում և նախարարություններում քանի հայտնի ակտիվ վարակակիր կա, քանիսն էլ մեկուսացված են։ Ըստ նախարարությունների։ Իրանի, Բրիտանիայի high-profile վարակումների փորձն աչքի առաջ ունենալով ախր ինչ անուղեղ պետք էր լինել, այս օրի հասցնելու համար։ #անոռԱնգլուխՁիավորները Կարեն Վրթանեսյանի  ֆեյսբուքյան  էջից

Կասեցվել է ոստիկանության մանկապարտեզի լուծարումը․ ՊՎԾ

ՀՀ ՊՎԾ կողմից ՀՀ ոստիկանությունում 2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի սեպտեմբերին «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (Ոստիկանութան մանկապարտեզը) ենթակա է լուծարման: Ուսումնասիրության ժամանակահատվածում մանկապարտեզ էին հաճախում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավելի քան 90 երեխա: «Ուսումնասիրության հետագա աշխատանքների ընթացքում պարզվել էր նաև, որ համաձայն ՀՀ ոստիկանության և… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսով վարակված անձանցից 135-ի վիճակը գտնահատվում է ծանր, 63-ինը՝ ծայրահեղ ծանր

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 135-ի վիճակը գնահատվում է ծանր, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 15 պացիենտ միացված է թոքերի արհեստական սարքերի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Դեպքերի թվերի աճին զուգընթաց՝ աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, ինչպես նաև ԹՕ սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա այն հանգամանքն է,… Կարդալ ավելին »

«Նիկոլը այսօր հայտարարեց`մեր գործերը լավ չեն,բայց ցավոք նա կրկին չասեց,որ այդ ամենի միակ մեղավորն ու պատճառը իրենք են».Հովհաննես Խաչատրյան

Նիկոլը այսօր հայտարարեց`մեր գործերը լավ չեն,բայց ցավոք նա կրկին չասեց,որ այդ ամենի միակ մեղավորն ու պատճառը իրենք են: Ի՞նչ ասել է թե «կարանտինային պայմաններ առանց կարանտինի»դուք նույնիսկ չկարողացաք կարանտինի ժամանակ նվազեցնել վարակի տարածումը դա այն դեպքում,երբ գործում էր ազատ տեղաշարժման սահմանափակումը,հենց այդ ժամանակ,էլ ավելի շատացան վարակվածների թվերը:Իսկ օրեցօր աճող այս եռանիշ թվերը,ձեր սխալ կառավարելու շնորհիվ… Կարդալ ավելին »

Արտակարգ դրությունը որպես հանրային դժգոհությունը ճնշելու լեգիտիմ գործիք

  Երեկ հանրությունն ականատես եղավ, թե ինչպես Երևանի կենտրոնում տեղի ունեցավ այն, ինչը երիցս ապացուցում է, որ արտակարգ դրության երրորդ փուլը իրականում ծառայում է մեկ նպատակի, և այդ նպատակը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ: Սկզբից եկեք հասկանանք, թե ինչ կատարվեց երեկ: Խիստ ընդդիմադիր ուղղություն ունեցող կազմակերպություններից մեկի ղեկավարը գտնվում էր քրեական գլխավոր… Կարդալ ավելին »