Daily Archives: 21.05.2020

«Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրել է. «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»

«Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի 335 նոր դեպք, 3 մահ». Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մայիսի 21-ի տվյալների համաձայն՝ արձանագրվել է է կորոնավիրուսի 335 նոր դեպք: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 դեպք: Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպէքերի ընդհանուր թիվը հասել է 70-ի: Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 5606-ի։

ԱՆ-ը՝ մահացած քաղաքացիների մասին

Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64… Կարդալ ավելին »

335 նոր դեպք Հայաստանում. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5606 է, մահացածների թիվը՝ 70 : Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2581, փաստացի բուժվողներինը՝ 2928: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 45822 քաղաքացի: Մայիսի… Կարդալ ավելին »

«Հրապարակ»․ Կառավարությունում կորոնավիրուսի տարածումը լայն ընդգրկում ունի

«Գործադիրում, ի տարբերություն խորհրդարանի, կորոնավիրուսի տարածումը բավականին լայն ընդգրկում ունի. ԱԻՆ-ից տեղեկացանք, որ ունեցել են 17 հիվանդ, 24 ասիմպտոմ` մեկուսացածներ, լավացել են 12-ը: Նախարար Ցոլակյանը գալի՞ս է գործի՝ հարցրինք։ «Առաջին օրերը` ոչ, կապված տարիքային խնդրի հետ, հիմա պարտաճանաչ գալիս է»,- ասաց ԱԻՆ մամլո խոսնակ Էդմոն Զարգարյանը: Բայց հեռավար է աշխատում` կաբինետից, հեռախոսով: Տարածքային կառավարման և… Կարդալ ավելին »

«Ժողովուրդ». Թեժ ու լարված շրջան է սպասվում ԱԺ-ում․ արտահերթ նիստերի պակաս չի լինի. ինչ են զգուշացրել պատգամավորներին

«Մայիսի 26-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Այս օրերին հանձնաժողովների նիստեր են ընթանում, որից ելնելով էլ կկազմվի գալիք նստաշրջանի օրակարգը: Բացի այս նստաշրջանից, հերթական նիստեր են սպասվում նաև հունիսի 16-ից: Սակայն այսքանով Ազգային ժողովի ընդհանուր նստաշրջանը չի ավարտվելու: Դեռ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչև հուլիս արտահերթ նիստերի պակաս չի լինի: Իսկ դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ,… Կարդալ ավելին »

Ինչու չի վերադառնում Վանո Սիրադեղյանը.«Հրապարակ»

«2019 -ի փետրվարին գրել էինք, որ լուրջ աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչև ապրիլ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան։ Տեղեկացրել էինք, որ կա փաստաբանների խումբ, որն աշխատում է, ուսումնասիրում են մեղադրական եզրակացությունը, փորձում հասկանալ, թե քրեական գործն ինչպես ավարտեն, որ 2000 թվականից փախուստի մեջ գտնվող Սիրադեղյանը կարողանա վերադառնալ հայրենիք։ Սակայն արդեն 1 տարուց ավելի է անցել՝ Սիրադեղյանը… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակին: Հա նշեց, որ մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 335 դեպք, մահացել է 3 քաղաքացի: «Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն»,-ասաց վարչապետը՝ նշելով, նաև, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք: «Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել՝ համավարակը… Կարդալ ավելին »

Ի՞նչ են քննարկել իմքայլականները և Արման Սարգսյանը․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպումից: Տեղեկացանք, որ ի սկզբանե հանդիպումն այլ բովանդակության մեջ է նախատեսված եղել, սակայն հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ այլ ընթացք է ստացել: Մասնավորապես, նախատեսված էր եղել, որ այդ հանդիպումը վերաբերելու էր ոստիկանապետի պաշտոնակատարի գործունեությանը՝… Կարդալ ավելին »

​Ծանր է մոնոմախի գլխարկը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բոլորս դյուրագրգիռ ենք դարձել, եւ դա բնական է՝ բնականոն կյանքը դուրս է եկել իր շավղից։ Իսկ ցանկացած անորոշություն մարդկանց նյարդայնացնում է, հունից հանում։ Այդ առումով բոլորս ծանր վիճակում ենք, եւ հատկապես ծանր վիճակում են իշխանավորները։ Բայց որքան հասարակական լարումը մեծանում է, եւ մենք դառնում ենք նյարդային, այնքան մեծանում են իշխանություններից մեր պահանջները։… Կարդալ ավելին »