Չի բացառում, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել 1 կամ 2 տարի․ Առողջապահության նախարար

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է լինելու իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Եվ ես չեմ բացառում, որ դա կարող է լինել մեկ կամ երու տարի։ Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դժբախտավար, հավելյալ վարքագիծ և սովորույթ պետք է ձևավորենք մեր մեջ, որպեսզի պաշտպանված լինենք հիվանդության տարածումից։ Իհարկե, կլինեն մադիկ, ովքեր առողջական պատճառներից ելնելով չեն կարողանա դիմակ կրել, ենթադրում եմ, որ նրանք պետք է հսկողության տակ լինեն և ոչ թե ինչ-որ աշխատավայրում վտանգի ենթարկեն այլոց առողջությունը»,- հավելեց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարարը նշեց՝ առաջնային է բուժօգնություն ցուցաբերել այն քաղաքացիներին, որոնք ունեն իրական հիվանդանոցային բուժօգնության կարիք։ Խոսքը հատկապես ծանր և ծայրահեղ ծանր, ինչպես նաև միջին վիճակում գտնվող քաղաքացիների մասին է։

Եվս մեկ անգամ նա ընդգծեց՝ պետք է խանութներում պահպանել սոցիալական հեռավորություն, տնտեսական սուբյեկտներում, արտադրամասերում, տրանսպորտում՝ նաև կանոնները։

Խոսելով ԱՆ-ում վարակված աշխատակիցներին չթեստավորելու խոսակցությունների մասին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ դեպքեր կան թե՛ Առողջապահության, թե մյուս նախարարություններում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ունենք կոնտակտավորների շրջանակ, ինքնամեկուսացվածներ։ Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվում՝ ինչ-որ մեկին թեստավորել, ինչ-որ մեկին՝ ոչ, որովհետև կարիք չկա։ Այս թեստամոլուցքն ինձ արդեն ոչ թե զարմացնում, այլ զայրացնում է։ Ամեն ինչ արվում է ըստ բժշկական և հակահամաճարակային ցուցումների»։

Հարցերին, թե սննդի արտադրամասերում եղե՞լ են վարակման դեպքեր, հիվանդ մարդու պատրաստած սննդի միջոցով հնարավո՞ր է վարակի փոխանցում, և թե դեպքերի աճը որքանո՞վ է պայմանավորված նաև այս գործոնով, ԱՆ նախարարը պատասխանեց․

«Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են: Մենք ամեն կոնկրետ արտադրամասում գործողություններ ենք իրականացնում՝ շփման շրջանակները պարզելու և մեկուսացնելու համար: Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյին: Եվ ես ոչ մի կերպ չեմ պայմանավորում նման դեպքերով վարակի աճի տեմպերը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով