Վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց ախտանշանների ընթացող պացիենտներին կուղարկեն տուն․ Արսեն Թորոսյան

«Երեկ ամբողջ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր՝ 335 դեպք և 162 նոր  բուժված քաղաքացի։ Դժբախտաբար, ունեցել ենք մահվան 3 դեպք»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 5606 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 2581, մահերի ընդհանուր թիվը՝ 70

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին բուժվում, հսկողության տակ է գտնվում  2928 քաղաքացի։ Մեկ օրում կատարված հետազոտությունների թիվը 1751 է։ Հետազոտությունների ընդհանուր թիվը մոտ 46,000 է։

Երեկվա դրությամբ ծանր վիճակում է գտնվում 135 հոգի, 63-ի վիճակը ծայրահեղ ծանր է, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը 15 է։

«Այսինքն, թվերի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ ասիմպտոմ կամ թեթև, աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և քաղաքացիների թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Եվ սա այն հանգամանքն է, որից միշտ փորձել ենք խուսափել կամ հեռացնել այդ օրը։ Պետք է ամեն ինչ անենք, որ այնպես չստացվի, որ որևէ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի զրկված լինի բուժման հնարավորությունից՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Դեռևս այս ճնշմանը կարողանում ենք դիմանալ»,- նշեց Արսեն Թորոսյանը՝ քաղաքացիներին հորդորելով հետևել պարետատան կողմից սահմանված բոլոր կանոններին՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարարը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց ախտանշանների  ընթացող պացիենտներին կուղարկեն տուն, որպեսզի շարունակեն իրենց ինքնամեկուսացումը՝ բժշակական հսկողության տակ գտնվելով։ Եվ այն քաղաքացիները, որոնց մոտ ևս կհաստատվի կորոնավիրուս, բայց չեն ունենա բուժօգնության կարիք, չեն հոսպիտալացվի և կմնան տանը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ արդեն 3-րդ օրն է՝ ընթանում են ինտենսիվ հեռավար դասընթացներ Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, բուժքույրերի և կառավարիչների համար, որպեսզի այդ ամենը լինի շատ կազմակերպված և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգով։

Թորոսյանը շեշտեց, որ քաղաքացիներին տուն ուղարկելով՝ իրենք չեն զրկում նրանց բուժման հնարավորությունից, այլ պարզապես փոխում են հիվանդության վարման մեր ռազմավարությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով