Daily Archives: 13.05.2020

Այդ ո՞նց պատահեց, որ կարանտինի պայմաններում դեպքերի քանակը նման կտրուկ աճ գրանցեց

Կորոնավիրուսային ախտահարման ցուցանիշներով Արևելյան գործընկերության երկրների շարքում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Հայաստանն այս պահին զբաղեցնում է երկրորդ անպատվաբեր տեղը 1 000 000 բնակչության հաշվարկով: Հիվանդների թվով մեզանից առաջ է միայն Բելառուսը, երկրորդ տեղը կիսում ենք Մոլդովայի հետ: Մեր ցուցանիշն է՝ 1 254 դեպք մեկ միլիոն բնակչության հաշվարկով: Իսկ մահացածների հաշվարկով ավելի վատ վիճակ… Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազը հանցակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ կարծիք կամ դիրքորոշում չի հայտնել և, հետևաբար, այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին․ ՄԻՊ պարզաբանումը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարկ է համարում պարզաբանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի և նրա դստեր՝ Արփենիկ Մարությանի հետ կապված գործով մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Գլխավոր դատախազի հետ։ Ըստ պարզաբանման՝ պաշտպանը տիկին Խառատյանին տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազը իրեն պարզաբանել է, որ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ քրեական… Կարդալ ավելին »

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև… Կարդալ ավելին »

Ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները. Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է: Արցախ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր… Կարդալ ավելին »

Սա իրավաբանական «բեսպրեձել» է, քաղաքական հետապնդում. իրավապաշտպանը՝ «Կամք» ՀԿ-ի ներկայացուցչի ձերբակալման մասին

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով «Կամք» հասարակական շարժման ներկայացուցչի ձերբակալմանը: Գրառման մեջ ասվում է. «Քանի դեռ ԱԺ-ում պատգամավորները վիճում են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ով եկավ 2018 թվականի ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի մոտ,… Կարդալ ավելին »

Վարչապետի հերթական սուտը

Վարչապետը՝ վստահ դեմքով նայելով ժողովրդի աչքերին, օգտագործելով «ժողովուրդ ջան» արտահայտությունը, ստում է, ստում վստահ, բայց պարզունակ ձևով, ստում՝ ակնհայտի մասին, որն առավելագույնը շատ արագ բացահայտվելու է։ Նա ոչ միայն չի հարգում իր ժողովրդին, այլև ցույց է տալիս իր կարծիքը երեք միլիոն վարչապետների կամ «պողոսների» մասին՝ նրանք ունակ չեն հասկանալ իր ստերը կամ մանիպուլյացիաները։ Վարչապետը գիտակցում… Կարդալ ավելին »

Մի՞թե դժվար էր ի սկզբանե հասկանալը, որ սահմանափակումները անիմաստ ու կործանարար են

Ես ինքս կողմ եմ, որ սահմանափակումները հանում են, ընդ որում՝ գտնում եմ, որ ամբողջությամբ պետք է հանեն ու հնարավորինս շուտ, այդ թվում՝ տրանսպորտը պետք է սկսի աշխատել: Բայց իմ մոտ հարց է առաջանում կառավարությանը՝ եթե պիտի ի վերջո հանգեիք սահմանափակումները հանելու ճիշտ եզրակացությանը, ինչու՞ ընդհանրապես մտցրեցիք դրանք, ինչու՞ 2 ամիս անիմաստ ձեր սահմանափակումներով երկրի տնտեսության… Կարդալ ավելին »

«Մենք պետք է փորձենք վարչական լծակներ կիրառել, որ մարդիկ հակահամաճարակային կանոնները պահեն».Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ ասել էի առավոտյան ուղիղ եթերի ժամանակ, այդ տպավորությունները լրիվ հաստատվեցին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով դուրս էր եկել և քայլում էր Հանրապետության հրապարակի հարակից այգում, շփվում էր մարդկանց հետ: «Իհարկե, քաղաքում բավականին լավ տրամադրություն է, ես չգիտեմ՝ իմ ներկայությամբ է միայն այդպես լավ տրամադրություն, թե չէ, բայց… Կարդալ ավելին »

Նիկոլը կրկին քայլում է

Նիկոլը կրկին քայլում է Զաքիյան փողոցից մտավ Ամիրյան, նայում եմ ուղիղ եթերը․․Եվ ոչ մի քաղաքացի, ոչ մի, նրան չբարեւնեց, կողքից այնպես են արագ եւ փութկոտ անցնում, որ չտեսնեն նրան, չշփվեն․․Մարդիկ պարզապես <փախչում են>, որ հանկարծ չկանգնեցնի եւ չխոսեցնի․․․Էս ո՞ւր հասար Նիկոլ, էս ինչ կատարվեց, ոնց փոշիացրեցիր երկու տարում, , էն ինչ թվում էր, ունեիր․․․․Այլեւս մի… Կարդալ ավելին »

Ապիկարների այս իշխանությունը բացարձակ անպատասխանատու է թե՛ մեր պատմության, թե՛ մեր ապագայի նկատմամբ

Վարչապետի որոշմամբ օրեր առաջ դադարեցվել է ԿԳՄՍ նախարրության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գործունեությունը: Վարչության նպատակն արտադասարանական աշխատանքի, դաստիարակության իրականացման, ֆիզիկական կուլտուրայի և նախնական զինվորական պատրաստության, դպրոցական և ուսանողական սպորտի, քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման բնագավառներում միասնական քաղաքականության մշակումն էր, դրանց իրականացման և վերահսկողության ապահովումը: Սա ընդամենը հերթական խոսուն վկայություննն է, որ ապիկարների իշխանությանը… Կարդալ ավելին »