«Մենք պետք է փորձենք վարչական լծակներ կիրառել, որ մարդիկ հակահամաճարակային կանոնները պահեն».Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ ասել էի առավոտյան ուղիղ եթերի ժամանակ, այդ տպավորությունները լրիվ հաստատվեցին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով դուրս էր եկել և քայլում էր Հանրապետության հրապարակի հարակից այգում, շփվում էր մարդկանց հետ:

«Իհարկե, քաղաքում բավականին լավ տրամադրություն է, ես չգիտեմ՝ իմ ներկայությամբ է միայն այդպես լավ տրամադրություն, թե չէ, բայց էլի տեսնում եմ խնդիր, որ մենք պրոբլեմ ունենք հակահամաճարակային կանոնները պահելու հետ: Առաջին հերթին գաղափարական պրոբլեմներ եմ տեսնում: Այդ ազդակները քայլելու ընթացքում ստացա, որ մարդկանց շրջանում տարածված է, որ սուտ է, սարքած է, անիմաստ աղմուկ է և այլն, և այսպիսի հայտարարություններով ֆոն է ստեղծվում, որ մարդիկ զգոնությունը կորցնեն»,- հայտարարեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետը նշեց, որ քաղաքացիների մի մասը պահանջում է, որ միջոցները խստացնեն, առանց դիմակի փողոց դուրս գալու համար տուգանքներ սահմանվեն և պահվեն, մյուս մասը ընդհակառակը, պահանջում է, որ հասարակական տրանսպորտը բացվի և ոչ մի սահմանափակում չլինի:

«Իհարկե, այս հարցում բանաձևեր չկան: Եթե նայենք աշխարհի մյուս երկրներում ինչ է կատարվում, բոլոր երկրներում էլ շփոթություն կա որոշակի, թե որ միջոցառումն է, որ պետք է մինչև վերջ և անմնացորդ շարունակել և դա բավականին բարդ թեմա է, որովհետև այն ունի տնտեսական սոցիալական, քաղաքական բաղադրիչ և դա պրոբլեմատիկ է: Մեզ համար ակհայտ է, որ այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնենք, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է որոշակիորեն փոխվի»,- նշեց նա:

Վարչապետը նշեց, որ ռազմավարություն պետք է լինի, որ ոչ թե մարդիկ իրենց տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները. «Մենք պետք է փորձենք վարչական լծակներ կիրառել, որ մարդիկ հակահամաճարակային կանոնները պահեն, որ տնտեսությունն ու մարդիկ աշխատեն. առանցքային գործոնը շարունակում է մնալ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը»,- շեշտեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով